«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի։ Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրանցից 58-ը առողջացումով դուրս են գրվել, այսօր 4 քաղաքացի է գտնվում բուժհիմնարկներում, նրանց վիճակը գտնվում է բավարար։ «Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, այրվածքներ, նրանց մեծ մասը, հենց առաջին օրը տեղում ստանալով առաջին բուժօգնությունը, ուղարկվել են տուն»,- ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝ բուժօգնությունը, վիրահատությունները ամբողջությամբ իրականացվել են պետպատվերի շրջանակներում։