Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ունենք-չունենք մի ստադիոն ունենք․ Չխանգարենք այսօր «Փյունիկին»

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում այսօր Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Առաջիկա խաղում, բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում մոլդովական թիմի հնարավորությունները։ Մասնավորապես, «Շերիֆի» հաղթանակի համար սահմանված է 2․24 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․30, իսկ «Փյունիկի» հաղթանակը 3․64 գործակցով։ «Մեր թիմը պատրաստ է պայքարելու և հոգեբանորեն, և տակտիկապես, և ֆիզիկապես: «Շերիֆին» արգելքը շրջանցնելու հարցը մեր ուժերից վեր չէ, իրատեսական է: Շատ դժվար կլինի, բայց մենք կպայքարենք: Շատ աշխատանք ենք կատարել, ուզում ենք այսքանով չավարտել ելույթները Եվրոպա լիգայում: Մեր ցանկությունը շատ մեծ է:Մրցակցին ուսումնասիրել ենք, գտել ենք իրենց ուժեղ կողմերը: Կաշխատենք վաղը փակել դրանք: Անհատապես լավ, ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, տակտիկապես գրագետ թիմ է: Միայն լավ բաներ կարող եմ ասել մրցակցի մասին: Եթե մենք չխաղանք այն խաղային պլանով որով ուզում ենք, մրցակիցը մեզ համար խնդիրներ կստեղծի: Դրա համար ճիշտ է պետք պատրաստվել:

Այդ դեպքում մենք կարող ենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը: Վերլուծել ենք, խաղը ցույց կտա՝ ինչքան դա կաշխատի: Բայց մենք պատրաստ ենք խաղին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ավելացնելով, որ այսօրվա խաղում միայն հաղթանակը հնարավոր կլինի համարել գոհացնող արդդյունք։ Ի դեպ, Մելիքյանը անդրադարձավ նաև մի խնդրի, որը վերջին շրջանում պատուհաս է դարձել հայկական ֆուտբոլի համար։ Խոսքը վերաբերվում է վերջին ամիսներին «Հանրապետական» մարզադաշտում հանդիպումների ժամանակ տեղի ունեցող քաղաքական ակցիաներին ու երկրպագուների խաղադաշտ ներխուժելու դեպքրը։ «Մեծ խնդրանք ունեմ երկրպագուների որոնք գալու են մարզադաշտ։ Ունենք-չունենք մի ստադիոն ունենք, որտեղ անցկացնում ենք մեր խաղերը։ Շատ մեծ զգուշացում է եկել մեր ակումբին, ֆեդերացիային, որ կարող են որակազրկել մեզ այս խաղերից, որովհետև երկրպագուների պահվածքը լինում է ագրեսիվ և ոչ կարգապահ։Ուղղակի շատ եմ խնդրում․ մենք ձեր օգնության կարիքն ունենք եթե ինչ-որ մի մասն ուզում է գալ մեզ խանգարելու, խնդրում եմ, մի՛ եկեք, մի՛ խանգարեք։ Մենք առանց այդ էլ հակառակորդ ունենք, որը փորձում է մեզ խանգարել։ Մեծ գումարների հետ է կապված, երբ երեխաները մտնում են դաշտ։ Ավելի լավ կլինի, որ այդ տուգանքների գումարները օգտագործենք ակադեմիայի և մեր երեխաների վրա։ Գուցե, երեխաները չեն հասկանում, թե ինչ խախտումներ են անում։ Խնդրում եմ ծնողներին, որ իրենք հետևողական լինեն։ 5,10, 15 հազար հոգու հնարավոր չէ վերահսկել միայն աշխատակիցներով։ Երկրպագուներն էլ մեկը մյուսին օգնելով, խրատ տալով կարող են թույլ չտալ, որ նման բաներ լինեն։ Ուղղակի շատ եմ խնդրում, պետք չէ։Եթե ուզում են դուրս գալ խաղադաշտ, վազել, ապա ես խոսք եմ տալիս հաջորդ օրը կխնդրեմ այդ վազողները գան և քանի շրջան ուզում են իրենց հետ նաև ես կվազեմ։ Պաստառներ են պահում, մի հատ էլ ես պաստառ կպահեմ։ Բայց հաջորդ օրը։ Այդ օրը խնդրում եմ ոչինչ մի արեք։Մենք ամեն խաղից հետո դուրս ենք գալիս և պատրաստ ենք լուսանկարվելու, ստորագրություններ բաժանելու։ Մենք ձեր հետ ենք, բայց ուզում ենք դուք էլ մեզ հետ լինեք։Անվտանգությունն ավելի ենք ուժեղացնել, բայց 150-200 հոգին ինչպե՞ս կարող են հսկել հազարավոր երկրպագուներին»,- նշել է Մելիքյանը։

Ավելի վաղը «Փյունիկին» ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ նշելով, որ «Հանրապետական» մարզադաշտը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել։ Ինչևէ վերլուծելով իրավիճակը կարող ենք փաստել, որ «Փյունիկն» իսկապես ունի «Շերիֆի» արգելքը հաղթահարելու հնարավորություն։ Մոլդովական թիմն ունի խնդիրներ և թույլ կողմեր, որոնք պետք է փորձել օգտագործել։ «Մեր մրցակիցը բավական ուժեղ է և մենք հարգում ենք «Փյունիկին»»։ Դիտել եմ հայկական ակումբի վերջին հանդիպումները։ «Ցրվենա Զվեզդայի» դեմ որակյալ ու գրագետ հանդիպում անցկացրեց։ Խաղի հաշիվը չէր համապատասխանում խաղին։ Մեկ տարի առաջ պատմական արդյունքի հասանք. «Շերիֆը» խաղաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, վաստակեց 7 միավոր ու հաղթեց «Ռեալին», բայց այս տարի չստացվեց, ափսոսում ենք:

Սա նոր թիմ է, նոր ֆուտբոլիստներ են: Այս մրցաշրջանում մենք խաղում ենք Եվրոպա Լիգայում, բայց ես չեմ կարծում, թե սա վատ է: Կարծում եմ՝ այս նոր թիմի համար լավ կլինի խաղալ Եվրոպա լիգայում: Ես էլ 2 ամիս առաջ եմ եկել թիմ»,- նշել է «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը: «Փյունիկ»-«Շերիֆ» հանդիպումը կսկսվի ժամը 21-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում