90 տոկոսով տարածքը մաքրված է, հնարավոր է անհետ կորած քաղաքացին այդ տաս տոկոսի մասում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Փոխնախարար ցավով նշեց, որ որևէ հույս չկա, որ որևէ մեկը կենդանի կգտնվի: Այս պահին շենքի որոշ հատվածներում մասնագետները տեղատեսություն են կատարում և ինչպես փոխնախարարը նշեց. «Շենքի խարխուլ ու կանգուն հատվածում կարող է ինքնափլուզում տեղի ունենալ: Քննարկում ենք` ինչ մեթոդով է լուծվելու խարխլված շենքի փլուզման հարցը: Եթե բարդություններ չառաջանան, երկու օրվա ընթացքում կորոշվի շենքի փլուզման հարցը»:
Համբարյանը նշեց, որ չնայած Երևանում երբևէ նման մասշտաբի դեպք տեղի չէր ունեցել, բայց միևնույն է` ԱԻՆ-ը պատրաստ էր նման աղետի: