Հուլիսի վերջին Իրանի տարածքի մեծ մասում, ներառյալ Թեհրանը, տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 96-ի: Այս մասին հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դատական բժշկության ինստիտուտի ղեկավար Աբբաս Մասջիդ Արանիին։ Արանին նշել է, որ տարերային աղետի հետևանքով մեծաթիվ զոհեր կան, այն վերաճել է հումանիտար աղետի։ Թեհրանում մահացել է 42 մարդ։
Հուլիսի 22-ին Իրանի Հարավային Ֆարս նահանգում սկսված հորդառատ անձրևները հետագայում տարածվել են երկրի մեծ մասով՝ հատկապես Թեհրանի տարածաշրջանին: