Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Միշուստինի զանգերն ու ՌԴ դեսպանատան բողոքը. կոմբինացիա՞, թե՞ մանիպուլյացիա

Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական գործակցության, ինչպես նաև Եվրասիական միության շրջանակում կազմակերպական հարցեր: Հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվության առումով ուշադրության է արժանի այն, որ չի նշվում, թե ՌԴ վարչապետ Միշուստինը ցավակցել է Հայաստանի վարչապետին՝ «Սուրմալու»-ի տոնավաճառում ողբերգական աղետի զոհերի կապակցությամբ: Ռուսաստանն իհարկե հայտնել է իր ցավակցությունը նախագահի մակարդակով, այդուհանդերձ, երբ աղետից երեք օր անց տեղի է ունենում վարչապետների մակարդակով հեռախոսազրույց, այն էլ Հայաստանում հայտարարված Սգո օրը, տարօրինակ է, որ հեռախոազրույցի հաղորդագրությունը չի սկսում նրանով, որ ՌԴ վարչապետը ցավակցել է Հայաստանի իր գործընկերոջը: Եվ այդ տարօրինակությունը առավել ուշագրավ է դարձնում դրանից ժամեր առաջ Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը ԱԳՆ-ին փոխանցած բողոքի կապակցությամբ:

ՌԴ դեսպանատունը բողոք էր հայտնել, որ Հայաստանի տեղեկատվական տիրույթում եղել են ողբերգության առնչությամբ ռուսական կառույցներին վերագրվող հրապարակումներ, հորդորելով Հայաստանի կառավարությանը կանխել այդօրինակ հրապարակումները: Մի կողմ դնենք ՌԴ դեսպանատան այդ քայլի տրամաբանությունն ու բովանդակային պարկեշտությունը, երբ արվում է երկրի ներքին գործին միջամտելու ակնհայտ քայլ, այն դեպքում, երբ ռուսական տեղեկատվական դաշտը՝ որտեղ իշխանական դոմինանտ ազդեցությունը որևէ մեկի համար կասկածի ենթակա չէ, տարիներ շարունակ ողողված է Հայաստանի, հայ ժողովրդի, այդ ժողովրդի կամքով ձևավորված իշխանության հասցեին ամենացինիկ և անպարկեշտ, վիրավորական, քամահրական «կարծիքներով»:

Միևնույն ժամանակ, Միշուստինի հեռախոսազանգում ցավակցության մասին որևէ տողի բացակայությունը գուցե պայմանավորված է Ադրբեջան կատարած զանգի հետ «սիմետրիան» պահելու մղումով: ՌԴ վարչապետը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:

Ֆորմալ առումով հեռախոազանգերը կապված չեն, սակայն միևնույն օրը Երևան և Բաքու խոսելու հանգամանքը թերևս աներկբա է դարձնում ընդհանուր թեմատիկայի առկայությունը, իսկ դա թերևս առնչվում է Ռուսաստանի համար կենսական նշանակություն ստացած հաղորդուղիների ապաշրջափակման խնդրին: Այն, որ դրանով տվյալ պահին զբաղվել է վարչապետ Միշուստինը, այլ ոչ փոխվարչապետ Օվերչուկը, որը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ աշխատում է այդ հարցի շուրջ արդեն ավելի քան մեկ տարի, խոսում է թերևս այն մասին, որ քննարկվել են կարևոր և առարկայական քաղաքական հարցեր:

Ի դեպ, գուցե հենց այդ ֆոնին է հատկանշական ՌԴ դեսպանատան հայտարարություն-բողոքը Երևանին: Միշուստինի զանգերը Երևան և Բաքու թերևս անկասկած «կոմբինացված» են, իսկ արդյո՞ք այդ հանգամանքը առկա է նրա զանգերի և ՌԴ դեսպանատան բողոքի առումով, թե՞ հակառակը՝ այդպես կարող էրր արտահայտված լինել ՌԴ իշխանության ներսում առկա որոշակի պայքարը, այդ թվում արտգործնախարարության և վարչապետի միջև, հաշվի առնելով այն, որ ուկրաինական պատերազմի բավականին անորոշ ընթացքը անկասկած իր ազդեցությունն է թողնելու ռուսական իշխանության ներքին հարաբերությունների վրա: Իսկ Հայաստանն այդ առումով արտաքին ամենազգայուն կետն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում