Monday, 03 10 2022
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն
23:30
Ճապոնիան կարող է օրինականացնել մարիխուանայի ներմուծումն ու օգտագործումը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր․ shamshyan.com
23:00
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

Իրան-Արևմուտք. Վաշինգտոնի որոշումը

Թուրքիան ու Իսրայելը բարձր մակարդակով պայմանավորվել են դիվանագիտական հարաբերության լիարժեք վերականգնման հարցում, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը: Անկարայի և Թել Ավիվի այս մերձեցումը, որի ուղղությամբ աշխատանքը իհարկե իրականացվում էր վաղուց, տեղի է ունենում Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացի և գործարքի վերականգնման մասին տեղեկատվության ֆոնին: Եվրամիությունն օրերս հայտնեց, որ Թեհրանը փոխանցել է գործարքի համաձայնեցված տեքստը, որն ընդունելի է Բրյուսելի համար: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգներին: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը օրերս հայտարարեց, որ Վաշինգտոնը ստացել է տեքստը և մանրամասն ուսումնասիրում է, դիրքորոշումը կարտահայտի մոտ ժամանակահատվածում: Իհարկե ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել էր, որ գործարքը կվերականգնվի, եթե Թեհրանը հրաժարվի հավելյալ պայմաններից: Ի՞նչ հավելյալ պայմանների մասին է խոսքը, պարզ չէ:

Հայտնի է, որ Թեհրանը միջուկային գործարքի վերականգնման համար պահանջում է տնտեսական պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ: Անկասկած է, որ Վաշինգտոնը ժամանակ է վերցրել ոչ այնքան Իրանի ու Եվրամիության միջև համաձայնեցված բովանդակությունը մանրամասն ուսումնասիրելու և դիրքորոշումն ըստ այդմ արտահայտելու, որքան հարկ եղած պարագայում Իրանի հետ անհրաժեշտ պարագաներ քննարկելու համար, լինի դա ուղղակի, թե անուղղակի խողովակներով: Բոլոր դեպքերում, Իրանի շուրջ այդ զարգացումները թերևս երկրորդական չեն եղել Թել Ավիվի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերության լիարժեք վերականգնման համաձայնության հարցում: Եթե վերականգնվի Իրանի և Արևմուտքի հաղորդակցության գործընթացը և թուլանա լարվածությունը իրանյան միջուկային ծրագրի շուրջ, դա էապես կարող է նվազեցնել Թուրքիայի ռեգիոնալ կշիռը, հետևաբար նաև քաղաքական խաղի ներուժը: Իսրայելն այդ հարցում ունի ընդհանուր հետաքրքրություն:

Միևնույն ժամանակ, առանցային է, թե ինչպիսի վերաբերմունք կունենա Ռուսաստանը, ինչպես կդիրքավորվի Մոսկվան, որի համար հավասարապես կարևոր են թե Իրանի, թե Թուրքիայի հետ հարաբերությունները: Մեծ հավանականությամբ, Մոսկվան դեմ չի լինի Իրանի և Արևմուտքի միջև լարվածության որոշակի լիցքաթափմանը, հատկապես այն ներդրումային պայմանավորվածություններից հետո, որ եղան Պուտինի Թեհրան այցի շրջանակում՝ հուլիսի 19-ին, ինչից՝ ի դեպ, նկատելիորեն դժգոհ էր նաև Էրդողանը: Այդ լիցքաթափումը Կրեմլին կարող է թույլ տալ քիչ ավելի ինքնավստահ լինել Թոււրքիայի հետ հարաբերության հարցում, մյուս կողմից Իրանը դիտարկել Արևմուտքի հետ որոշակի, մասնակի հաղորդակցոության «չեզոք գոտի», այդ կերպ նաև դիտարկելով Իրանի հանդեպ Չինաստանի ազդեցության որոշակի զսպման հնարավորություն: Իրադարձությունների այդ ընթացքը կարող է բավականին շահեկան լինել Հայաստանի համար, նվազեցնելով հայ-իրանական սահմանին «խտացած» աշխարհաքաղաքական լարվածությունը: Ի՞նչ է որոշելու Վաշինգտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում