Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Եթե դեսպանատունը բողոքի նոտա է հղել, ուրեմն հիմքեր ունի․ մեզ անհանգստացնում է Հայաստանում առկա ռուսաֆոբությունը․ Տարասով

ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված, որում մասնավորապես ասվում է․«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքերով՝ եթե  Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նման բողոքի նոտա է հղում, նշանակում է ունի գործնական հիմքեր նման դեմարշ անելու համար․ «Մանավանդ  այստեղ խոսք է գնում դաշնակից պետության նկատմամբ դեմարշ անելու  մասին, մի պետության, որի հետ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում ենք։Առանց հիմքերի դեսպանատունը նման քայլի չէր գնա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովը նշեց, որ իրենց մտահոգում է Հայաստանում առկա ռուսաֆոբիան․ «Երբ շփման գծում  ինչ-որ բան է լինում, Փաշինյանը զանգում է Պուտինին, հետո Բրյուսել․․․ եթե դուք նման  լարված իրավիճակ եք ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերություններում, ուրեմն ինքներդ էլ լուծեք այդ հարցերը, էլ ինչու՞ եք զանգում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ  Ռուսաստանի համար Հայաստանը դադարում է ունենալ ռազմավարական նշանակություն։ Եթե ավելի անկեղծ խոսենք, ապա Ղարաբաղն ամբողջությամբ կորցնելուց հետո հարց կդրվի առհասարակ հայկական պետության կորստի վերաբերյալ։ Ինձ զարմացնում է՝ արդյոք հայերն այդքանը չեն հասկանում, արդյոք նրանք քարտեզին չեն նայում, չե՞ն հասկանում՝ ինչ տարածաշրջանում են գտնվում և ինչ է նրանց սպառնում։Անհասկանալի վարքագիծ է դրսևորվում այն դեպքում, երբ որպես դաշնակից հենվում են Ռուսաստանի վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ են երկրում իշխում հակառուսական տրամադրությունները»։

Միևնույն ժամանակ քաղաքագետն ասում է, որ եթե կա ցանկություն  ունենալ արևմտյան վեկտոր, Ռուսաստանը դրան չի խոչընդոտի․ «Մենք Հայաստանի նման չենք վարվում։ Մենք այստեղ հակահայկական տրամադրություններ չենք  տարածում, որովհետև այստեղ 3 միլիոնից ավել հայ է ապրում։ Նրանք լոյալ քաղաքացիներ են, ունեն Ռուսաստանի քաղաքացիություն,  բանակում են ծառայում, աշխատում պետական ոլորտում, նույնիսկ սոլիդ պաշտոններ զբաղեցնում, որևէ խտրականություն այս հարցում չի դրվում։ Իսկ ինչու՞ է Հայաստանն իրեն այլ կերպ պահում, դա հարցեր է առաջացնում»։

Ըստ մեր զրուցակցի՝ Փաշինյանը խաղում է ինչ-որ մեկի խաղը․ «Բայց ոչ Հայաստանի։ Դա մեզ համար ակնհայտ է։Ի՞նչ արեց նա և ի՞նչ է անում հիմա։ Ինչու՞ է բանակցություններ վարում երկակի ստանդարտներով, սկզբում՝ Բրյուսել, հետո՝ Մոսկվա։ Հիմա Մոսկվայում կան տեղեկություններ, որ այս ամսվա վերջում տեղի է ունենալու երեք առաջնորդների՝ Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը գագաթաժողովի շրջանակներում։ Բայց կա որոշակի անորոշություն, որովհետև մինչ այդ  Միշելը հայտարարել էր, որ նրանք Բրյուսելում են հանդիպելու։Կա՛մ Բրյուսելի հետ աշխատեք  կա՛մ Մոսկվա, ինչու՞ են երկակի խաղեր խաղում։ Բաքուն ավելի ռացիոնալ է գործում, երբ ասում են՝ պետք է գնանք Բրյուսել, ասում է՝ գնացինք միևնույնն է մեր դիրքերը չենք զիջելու, գնանք Մոսկվա՞,  ի սեր Աստծո՝ գնանք, մեր դիրքորոշումը նույնն է»։

Ստանիսլավ Տարասովը համարում է, որ Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների պատասխանատուն իշխանությունն է․ « Մեզ մոտ Ռուսաստանում հայերը մեր պետության լիարժեք քաղաքացին են և ավելին Ռուսաստանում չկան հակահայկական տրամադրություններ։Մենք հայերին չենք նայում որպես երկրորդ սորտի քաղաքացիներ, մենք նման կոմպլեքսներ չունենք։ Ինչու՞ են Հայաստանում նման կոմպլեքսներ դրսևորվում ռուսների նկատմամբ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում