Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

Մենք իրար օգնում ենք, և այդպես կլինի միշտ. ինչպես ռուս և բելգիացի կինոլոգներն օգնության հասան հայ փրկարարներին

Կինոլոգներ՝ ազգությամբ ռուս Օքսանան և բելգիացի Դենիսը օգոստոսի 14-ին հանգստյան օրն անցկացնում էին Հայաստանի սարերից մեկում, երբ իմացան «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Ամուսնական զույգն անմիջապես շտապել է օգնության հասնել հայ փրկարարներին:

Օքսանայի ու Դենիսի հետ կապվել էին իրենց վաղեմի գործընկերները Հայաստանի փրկարար ծառայությունից, որոնց հետ մասնակցել էին միջազգային վարժանքների և սերտ համագործակցություն ունեն:

Տեղեկություն ստանալուց անմիջապես հետո նրանք ուղևորվում են Երևան, հանդերձավորվում և կինոլոգիական շների՝ Շիվայի և Շակտիի հետ  ժամանում «Սուրմալու» առևտրի կենտրոն:

Ռուս և բելգիացի կինոլոգները պայթյունից ժամեր անց արդեն դեպքի վայրում էին

«Այդ ժամանակ Երևանից դուրս սարերից մեկում զբոսնում էինք, հանգստանում, բայց պայթյունի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո վերադարձանք Երևան: Մենք աղջիկ ունենք, չգիտեինք՝ նրան ում մոտ թողնել, ինչը հավելյալ խնդիրներ առաջացրեց, այդ իսկ պատճառով դեպքի վայր ժամանեցինք մի փոքր ուշ՝ 6 ժամ անց, բայց նույնիսկ եթե շուտ հասնեինք, կինոլոգիական ծառայություն հնարավոր չէր լինի իրականացնել, որովհետև դեռևս շարունակվում էին պայթյունները, հրդեհը: Սկզբում անհրաժեշտ է հաստատել մինիմալ անվտանգ պայմաններ փրկարար ծառայության աշխատակիցների և շների համար, որից հետո սկսել աշխատանքը: Բայց նույնիսկ այդ բարդ պայմաններում Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները գերազանց աշխատեցին և կարողացան հենց սկզբից փրկել մարդկանց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Օքսանան:

Օքսանան արդեն շուրջ մեկ տարի է՝  ամուսնու հետ ապրում է Հայաստանում

Օքսանան և Դենիսը գերմանական «@fire International Disaster Response Germany» կազմակերպության անդամներ են: Շներին վարժեցրել են կազմակերպության ծրագրի շրջանակներում: Ավելի քան 400 անդամ ունեցող կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում աղետների ժամանակ աշխարհի ցանկացած կետում:

«Մեր կազմակերպությունը օգնության է հասնում անտառային հրդեհների, պայթյունների, երկրաշարժների ժամանակ: Ներկայումս մեր կազմակերպության անդամների մի մասը Գերմանիայում պայքարում է անտառային հրդեհների դեմ: Մեր կազմակերպությունը օգնություն է ցուցաբերել 2020 թվականի օգոստոսին Լիբանանում ուժգին պայթյունի ժամանակ»,- ասաց Օքսանան:

Օքսանան նշում է, որ հայ փրկարարները շատ լավ են աշխատել նման բարդ և քաոտիկ պայմաններում ու կարողացել են կատարել իրենց խնդիրը:

Հայ և ռուս փրկարարները քննարկում են կինոլոգիական շան գտած հետքով ձեռնարկվելիք հետագա գործողությունները

«Գիտեք, որքան ժամանակն անցնում է, այդքան նվազում է փլատակներում մարդկանց ողջ մնալու հավանականությունը, մանավանդ հրդեհի ու ծխի առկայության դեպքում: Շատ դժվար պայմաններ էին: Գիտեմ, որ հասարակության մոտ հարցեր էին առաջացել, թե ինչու որոնողափրկարարական աշխատանքներն արագ չեն ընթանում: Կարող եմ ասել հետևյալը, որ աշխատանքները արագ չեն կարող ընթանալ, դա որոշակի ժամանակ է պահանջում: Շատ դժվար պայմաններ էին, և փրկարար ծառայողները գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Սա մեր  առաջին համագործակցությունը չէր Հայաստանի փրկարար ծառայության հետ, և մեր միասնական աշխատանքը հրաշալի էր: Երեկ գիշերը (oգոստոսի 16-ին-խմբ.) մեր շները կարողացան գտնել անհետ կորածի հետք, որից հետո փրկարարները սկսեցին իրականացնել որոնողական աշխատանքները»,- ասաց Օքսանան:

Կինոլոգիական շունը՝ Շիվան, փրկարարներին հուշում է մարդկանց հնարավոր գտնվելու վայրը

Օքսանան և Դենիսը գրեթե մեկ տարի է՝ ապրում են Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ բարի են:

«Աշխարհը շատ փոքր է: Հայաստանի փրկարարների հետ ես ծանոթացել եմ միջազգային վարժանքների ժամանակ, և այնտեղից ենք մենք իրար ճանաչում: Մենք իրար օգնում ենք, այդպես եղել է և, կարծում եմ, այդպես կլինի»,-եզրափակեց Օքսանան:

Օքսանան շնորհակալություն է հայտնում Շիվային կատարած լավ աշխատանքի համար

Հեղինակ՝ Կարեն Խաչատրյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյան 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում