Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Միջուկային գործարքը 90%-ով կկայանա․ որքան Իրանին է պետք հզոր ու անկախ Հայաստան, այնքան էլ մեզ՝ այդպիսի Իրան

Իրանի իշխանությունները Եվրամիությանն են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ վերջինիս առաջարկներին իրենց պատասխանը։

Պատասխանի բովանդակությունը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ իրանական կողմի պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որն օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին ներկայացրել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման համաձայնագրի իր նախագիծը։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թեհրանը Բրյուսելից ակնկալում է պատասխան ստանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի եզրափակիչ տեքստի նախագիծը։ Համաձայն առկա տեղեկատվության՝ Եվրամիությունը Թեհրանին զիջումներ է առաջարկել հետաքննության հարցում, որը վերաբերվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, ինչի ծագումն իրանական կողմը չէր բացատրել։ Պարբերականը նշում է, որ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այս հետաքննությունը հանդիսանում է արևմտյան կողմի համար հիմնարար խնդիրներից մեկը։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ազդակներ է ուղարկել այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքի կնքմանը։

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը գտնում է, որ 5+1 գլխավոր խաղացողներն ԱՄՆ-ն ու Իրանն են և քանի որ երկու կողմն էլ գործարքի կայացման հարցում ունեն հետաքրքրություն, ամենայն հավանականությամբ դա տեղի  կունենա․ «Երկու կողմն էլ իրենց առաջարկությունները պատասխանի տեսքով ներկայացրել են․ դրանք սակայն չեն հրապարակվել։ Կարող եմ ասել, որ երկու կողմն էլ շահագրգռված են, որ այդ գործարքը տեղի ունենա, հետևաբար հենց այդպես էլ լինի։ Իմ դիտարկմամբ՝ 90 տոկոսով դրական ավարտ կլինի։Այլապես Իրանը կմնա արևելքի հույսին, ինչն  այդքան էլ ցանկալի չէ նաև մեզ համար։ Տեսանելի է, որ երկու կողմն էլ ուզում են, որ միջուկային գործաչրքը կայանա ու դա դրական հույս է ներշնչում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Բեգիջանյանը  նշում է, որ առայժմ կան չլուծված խնդիրներ, որոնք ևս մոտ ապագայում կկարգավորվեն։ Ըստ մեր զրուցակցի՝ Թեհրանին անհրաժեշտ են   երաշխիքներ, որ սահմանափակումները վերացվելու են։ Դա Իրանի համար այժմ առաջնային խնդիր է․  «Կա նաև մի հարց Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի հետ կապված հարցը։ Դրա շուրջ կարծես արդեն կա համաձայնություն։ Մնում են մանրուքներ, որոնք կարգավորելու դեպքում գործարքը կկայանա։ Իրանի համար, կրկնեմ, կարևորը սահմանափակումների վերացումն է։ Մի հարցն էլ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, ինչի ծագումն իրանական կողմը չէր բացատրել, իսկ արևմուտքի համար դա անհրաժեշտ էր։ Ահա այս հարցերն են, որոնք ևս դրական առումով լուծում կստանան»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի վերսկսումը կարող է հանգեցնել տարածաշրջանում մեծ վերափոխումների և Հայաստանի իրավիճակի ու դերակատարության փոփոխության։ Հայաստանի կարևորության և հայ-իրանական սահմանը փակելու Թուրքիայի և Ռուսաստանի ծրագրերի ընդհանրության մասին է վկայում այն, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը զգուշացրել է Պուտինին և Էրդողանին Հայաստանի և Իրանի միջև սահմանի փակման անթույլատրելիության մասին։

Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ որքան Իրանին է պետք անկախ ու հզոր Հայաստան, այնքան էլ մեզ  է պետք, որ Իրանը հզոր ու անկախ լինի․ «Երբ սահմանափակումները վերացվեն Իրանի տնտեսությունը կզարգանա, դա մեզ միայն օգուտ կարող է բերել»,-եզրափակեց նա։

Կա նաև տեսակետ, որ այժմ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են արգելափակել հայ-իրանական սահմանը և Հայաստանի ու Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր հաղորդակցությունները։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հայ-իրանական սահմանի շրջափակումն է և Հայաստանի հարավի բռնակցումը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին  վերստին  անդրադառնալով այդ հարցին հայտարարել է. «Մենք կոչ ենք անում պահպանել միջազգային սահմանները և պահպանել աշխարհաքաղաքական պայմանները տարածաշրջանում»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում