Հոկտեմբերի 28-31 Երևանում կայանալու է Սփյուռք-Հայաստան համաժողով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:
Շահինյանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը չի կարող կառուցողական լինել, օրենսդրությունը թույլ չի տալիս․ «Սահմանադրությունը պետք է թույլ տա, որ Սփյուռքը Հայաստանի օրենսդիրում ու գործադիրում ներկա լինի: Սփյուռքի՝ Հայաստանի կառավարմանը ներգրավվածությունը չպետք է մակերեսային լինի»:
Շահինյանը դժվարանում է ասել, թե Հայաստան-Սփյուռք համաժողովին Հայ դատից մասնակիցներ կլինեն, թե ոչ»: