Monday, 03 10 2022
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

Կեղծ ահազանգերի «հետախուզական» տողատակը

Օգոստոսի 17-ին ԱԻՆ էլեկտրոնային փոստին ստացվել է հերթական ահազանգը ռումբի տեղադրման մասին, այս անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ու երկաթուղային կայարանում: Վերջին օրերին այդօրինակ ահազանգերը դարձել են գրեթե ամենօրյա, որոնք կաթվածահար են անում կյանքի բնականոն ընթացքը, պետական կառույցների աշխատանքը: Եթե մինչ այժմ դրանք վերաբերում էին Երևանին, ապա փաստացի արդեն հնչում են ահազանգեր մարզային ընդգրկումով: ԱԻՆ-ը օրերս տարածել էր տեղեկություն, որ կեղծ ահազանգերը ստացվում են էլեկտրոնային փոստով, ինչը էապես բարդացնում է դրանց հեղինակներին հայտնաբերելու գործը՝ ի տարբերություն հեռախոսային կեղծ ահազանգերի: Ըստ հայտարարության, խնդիրը առավել բարդանում է նրանով, որ ահազանգերը հաճախ լինում են այն հասցեներից, որոնց այսպես ասած «այփիները» գտնվում են Հայաստանից դուրս: Իհարկե այդ դեպքում միարժեք հնարավոր չէ պնդել, որ օգտատերն էլ Հայաստանից դուրս է, բայց իհարկե հասկանալիորեն բարդանում է կեղծ ահազանգով ահաբեկություն իրականացնողներին: Շատ է խոսվել այն մասին, թե ինչն է այդ ամենի նպատակը:

Անկասկած է, որ նպատակը հասարակության վրա հոգեբանական ճնշումն է, հոգեբանական ճնշումն է կառավարման համակարգի նկատմամբ, ինչն էլ բնականաբար Հայաստանը դարձնելու է ավելի թույլ ու խոցելի: Մեկին դա կարող է պետք լինել Հայաստանում իշխանափոխության նպատակով իրագործելու համար, մյուսին դա կարող է պետք լինել Հայաստանին որևէ արտաքին քաղաքական օրակարգ կամ որոշում պարտադրելու համար: Միևնույն ժամանակ, այդօրինակ գործողությունները կարող են ունենալ նաև այլ նպատակ՝ շոշափել Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը, այսպես ասած ստուգել, թե ինչպիսին է Հայաստանի կիբերպաշտպանության աստիճանն ու համակարգը: Ի վերջո, էլեկտրոնային փոստով ստացվող ահազանգերը այլ բան չեն, քան կիբերհանցագործության, կիբերահաբեկչության մի տարատեսակ:

Կիբերանվտանգությունը 21-րդ դարի կարևորագույն խնդիրներից մեկն է և անգամ բարդ է ասել, թե հատկապես ո՞ր զենքն է ներկայումս առավել վտանգավոր՝ այսպես ասած տա՞ք, թե՞ կիբերսպառազինությունը: Պետք չէ բացառել, որ «հետախուզական» գործողություններից հետո, Հայաստանի հանդեպ կձեռնարկվեն արդեն կիբերհարձակումների այլ՝ առավել վտանգավոր քայլեր: Ըստ այդմ, Հայաստանը պետք է կարողանա հնարավորինս արագ և համակարգված գտնել կեղծ ահազանգերին իր «պատասխանը», այդ կերպ ցույց տալով նաև, որ երկրի կիբերանվտանգության մակարդակը գտնվում է բավարար աստիճանի վրա և որևէ մեկի մոտ չպետք է առաջանա այն առավել լուրջ փորձության ենթարկելու գայթակղություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում