Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լվով: Էրդողանի և Զելենսկու հանդիպումների ժամանակ քննարկվելու են թուրք-ուկրաինական հարաբերությունների ասպեկտները ռազմավարական գործընկերության մակարդակով: Այցի ընթացքում նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինա-ռուսական պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու և համաշխարհային շուկաներ Ուկրաինական հացահատիկի արտահանման համար ստեղծված մեխանիզմի գործունեության զարգացման համար: