Թուրքիայի արևելյան Էլյազիգ քաղաքի Կովանջիլար շրջանում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին օգոստոսի 17-ին հաղորդվում է արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման վարչության կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.24-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: