Monday, 03 10 2022
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «Чёртово колесо» է կառուցվել․ արձանագրություն կազմե՞լ եք
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն

ՌԴ դեսպանատան կոպիտ միջամտության փորձը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի ՆՈՏԱ է հղել Հայաստանի արտգործնախարարությանը, կապված «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի տեղեկատվական արձագանքների հետ: Մասնավորապես, դրանում խոսում է այն մասին, թե «տեղական տեղեկատվական դաշտում ցինիկ նյութեր են շրջանառվում» տեղի ունեցածին ՌԴ կառույցների առնչության մասին. «Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»:

Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունն այլ բան չէ, քան Հայաստանի ներքին գործերին միջամտության փորձ: Ակնկալել իշխանության քայլ, որն ուղղված է անբարյացկամ դրսևորումները ճնշելուն, այլ բան չէ, քան ակնկալել ճնշել խոսքի և տեղեկատվության ազատությունը: Իհարկե, Ռուսաստանի դեսպանատան համար կարող է խորթ լինել այդ հասկացությունը, խորթ լինել երևույթը, որ կարող է լինել տեղեկատվական դաշտ, որը դուրս է իշխանության տոտալ վերահսկողությունից: Անշուշտ, ազատությունը որևէ կերպ չպետք է լինի պատասխանատվության հաշվին և իհարկե դատապարտելի է ցանկացած անպատասխանատու հայտարարություն, որը կարող է վերաբերել նաև տոնավաճառի պայթյունը ռուսական կառույցներին վերագրելուն: Ադ ամենն իսկապես  վրդովվեցուցիչ կարող է լինել որևէ երկրի համար և բացառված չէ, որ նույն կերպ կվարվեր նաև որևէ այլ երկրի դեսպանատուն, եթե լինեին տեղի ունեցած ողբերգությունը այդ երկրի որևէ կառույցի վերագրող հրապարակումներ: Ամբողջ հարցն այն է  սակայն, որ հայտնելով դրանց առիթով վրդովմունքը և դատապարտելով դրանք, այդուհանդերձ տարակուսելի է դրանք «ճնշելու ակնկալիքը» Հայաստանի իշխանությունից, ինչը որոշակի իմաստով թողնում է Հայաստանի իշխանության հանդեպ ճնշման փորձի տպավորություն: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը, արգելի՞ տեղեկատվական դաշտում որևէ տեղեկատվություն, որը կարող է դուր չգալ Ռուսաստանի դեսպանատանը, կամ դրա վերադասներին՝ մասնավորապես Սերգեյ Լավրովին, և այդպես շարունակ: Իսկ արդյո՞ք չի արվում նախադեպ ստեղծելու փորձ,, օգտագործելով առիթը և շոշափելով հայաստանյան արձագանքը:

Այդ ամենով հանդերձ, թերևս կարևոր է արձանագրել մի բան՝ հրապարակային խոսքում պատասխանատվության խիստ անհրաժեշտության հանգամանքը: Առավել ևս ներկայիս չափազանց բարդ և զգայուն ժամանակաշրջանում, երբ Հայաստանի համար որքան թանկ և կարևոր, նույնքան բարդ ու ծանր է դառնում մանևրի խնդիրը, հանրային բոլոր դերակատարները թերևս պետք է առաջնորդվեն «չվնասելու» սկզբունքով: Ի վերջո, կարող ենք կոշտ արձագանքել ՌԴ ԱԳՆ պահվածքին, բայց դրանից այդ պահվածքը հազիվ թե փոխվի, մի շարք պատճառներով, փոխարենը կմնա Հայաստանի համար հավելյալ խնդիրների նստվածքը: Դրանից բացի, հետաքրքիր է, իսկ Բաքվում ՌԴ դեսպանատունը նույն հետաքրքրությամբ հետևու՞մ է ադրբեջանական տեղեկատվական դաշտին և դրանում ռուսական կառույցների մասին ոչ պակաս ցինիկ գնահատականներին, լինեն դրանք Արցախում գտնվող խաղաղապահները, թե Ուկրաինայում պատերազմող բանակն ու նավատորմը, որն ըստ ադրբեջանական պրոպագանդայի՝ Ռուսաստանի համար արդեն «կորսված» են: Թե՞ Ռուսաստանի ԱԳՆ համար Ադրբեջանը «սրբազան» վայր է, որտեղ հարկ եղած դեպքում գիտեն ինչ անել Սերգեյ Լավրովին, հետևաբար պետք է չնկատել ադրբեջանական հրապարակումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում