Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Գաղտնիք չէ՝ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո այդ կառույցն իրականում ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՔՊ-ականների, իսկ ավելի կոնկրետ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, որը համակարգողն է ոլորտի։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել նրա եւ ընկերների կողմից բյուջեի հաշվին արտերկիր մեկնելու, կառույցի ներսում նոր կանոններ հաստատելու փորձերի մասին։

Հիմա հերթը հասել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակադեմիայի կուռացիայով անմիջապես զբաղվող Հակոբ Սիմիդյանի ջանքերով բարձրացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում անվտանգության ծառայության համար նախատեսված գումարը՝ ամսական 7 մլն դրամից 14 մլն դրամ: Իրականում այստեղ գործ ունենք անհասկանալի կամ գուցե խիստ կանխատեսելի երեւույթի հետ, քանի որ չի կարող անվտանգության համար նախատեսված գումարն այդպես կտրուկ բարձրանալ։

Սա իր հերթին նոր իրողության է հանգեցրել, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել են ակադեմիայում պարապող երեխաների ծնողներին ու հայտնել, որ վարձավճարները թանկանում են, եւ սեպտեմբերից 10 հազարի փոխարեն պետք է վճարեն 15 հազար դրամ։ Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից կամ նրա մամուլի խոսնակից, սակայն, ինչպես միշտ, մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն։

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում