Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Կոսովոյում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է փոքրամասնություններին եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության ընդունած որոշումը.
«Դա պատմական քայլ է, հուսով եմ, որ սա մյուս երկրների համար օրինակ կծառայի։ Թերթերը դա որակել են որպես «փոքրամասնություններին ուղղված ժեստ։ Սակայն մեր տեսանկյունից սա հավասարազոր իրավունքներ ունեցող մեր քաղաքացիների իրավունքների վերադարձն է։
Հուսով եմ, որ օտար երկրների համար օրինակ կծառայի մեր այս կարևոր քայլը։ Ընդհանուր առմամբ, դա վերաբերում է Բալկաններին և մասնավորապես Հունաստանին, ուր Օսմանյան ժամանակաշրջանից նրանց մնացած մեր վաքըֆային ունեցվածքը պետք է փոխանցվի մեր ցեղակիցներին։ Սակայն մենք այս քայլին չենք գնացել, որ պատասխան քայլ տեսնենք այլ երկրի կողմից»։