Monday, 03 10 2022
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

Թուրքիայի նոր դերն ու Հայաստանի մարտահրավերը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը օգոստոսի 18-ին կայցելի Ուկրաինա՝ Լվով, որտեղ նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Երկրորդ հանգամանքն իհարկե արժանի է ուշադրության, քանի որ խոսում է այն մասին, որ Թուրքիան ուկրաինական ճգնաժամում ստանձնել է այսպես ասած «համակարգային» կամ «մոդերատորական» դեր, ու թեև այն առնչվում է մարդասիրական խնդիրներին, սակայն պատերազմի պայմաններում դրանք խորքային առումով չեն տարանջատվում քաղաքական կամ ռազմա-քաղաքական հարցերից: Այդ իմաստով, ուշադրության է արժանի և այն, որ նախօրեին հայտնի դարձավ նաև C 400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի վաճառքի մասին, որ Ռուսաստանը տրամադրել է Թուրքիային: Ռուսաստանի և Արևմուտքի միջև ֆունկցիոնալ դերակատարությունը, ոոր ստանձնել է Թուրքիան, բարձրացնում է հավանականությունը, որ Անկարան կարող է իր այդ դերը կատարել բավականին հավակնոտ «վարձատրության» դիմաց: Եվ այստեղ բնականաբար առանցքային հարցեր են առաջանում նաև Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Անկարայի հետաքրքրությունների շրջանակում է նաև Կովկասը և Թուրքիան 2020 թվականի պատերազմից հետո այդ հետաքրքրությունները «սպասարկում» է այստեղ անմիջական ռազմա-քաղաքական ներկայությամբ: Սա Հայաստանի համար հարց է, որը պահանջում է բավականին մեծ ուշադրություն և կարևոր աշխատանք, այդ թվում հայ-թուրքական ուղղությամբ, բայց ոչ միայն:

Բուն խնդիրը այն է, որ Թուրքիայի դերակատարումը չենթադրի որևէ գին, որը գտնվում է Հայաստանի կենսական շահերի և անվտանգության տիրույթում: Այս իրավիճակում առավել ծիծաղելի, միաժամանակ՝ խորքային առումով քաղաքականապես անմեղսունակ, անհամարժեք և վտանգավոր է դառնում հայկական ներքաղաքական կյանքում և հասարակական շրջանակներում դիտարկվող մոտեցումների գերակշիռ մասը, որոնց հեղինակները ըստ քաղաքական ճաշակի ապրում, և հանրությանն էլ փորձում են ապրեցնել սպասումով, որ ուր որ է Ռուսաստանը, ԱՄՆ կամ Իրանը լուծելու է Էրդողանի և նրա Թուրքիայի հարցերը, ինչի շնորհիվ էլ ինքնաբերաբար լուծվելու են Հայաստանի համար շատ կարևոր հարցեր: Այն դեպքում, երբ Հայաստանը ներկայիս շրջափուլում Թուրքիայի հետ աշխատանքը շարունակելուց բացի, ունի վերը բերված նվազագույնը երեք սուբյեկտների հետ ինտենսիվ աշխատելու անհրաժեշտություն, որպեսզի նրանք Թուրքիայի հետ կապված իրենց հարցերը լուծելիս սեղանին չդնեն «փոխարկելի» հարցեր, որոնք առնչվում են Հայաստանին ու Արցախին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում