ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Սուրմալու»-ի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․«Այսօր տարածքը առավելապես մաքրված է փլատակներից: Զոհված 16 քաղաքացուց նույնականացվել է 15-ը, կա 2 անհետ կորած: Ունենք կանխավարկած, որ անհետ կորած քաղաքացին փլուզված եռահարկ շենքին շատ մոտ տարածքում է: «Սուրմալու»-ի տարածքում դեռևս առկա է փլուզման վտանգ»:
Փոխնախարարը կենդանի քաղաքացի հայտնաբերելու հավանականությունը շատ քիչ է համարում․ «Չենք կարող այնպիսի որոշում կայացնել, որը կսպառնա փրկարարների ու կամավորների կյանքին»: