Sunday, 25 09 2022
«Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղ համաձայնագիրը». Չավուշօղլու
Այդ գործընթացը սկսելու միակ հնարավոր ճանապարհն այն է, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից
Հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը
Արարատ Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Մարդկային ռեսուրսներ դեպի Արցա՞խ, թե՞ հերթական ռուսական էքսպանսիա․  ի՞նչ կտա երկքաղաքացիության ամրագրումն Արցախի սահմանադրությունում
Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Պահանջարկ կա, գնող՝ ոչ. Ավիատոմսերի կտրուկ գնաճը փոխել է իրավիճակը
Պուտինը հրամանագիր է ստորագրել ուսանողների համար մասնակի զորահավաքը հետաձգելու մասին
Ռուսական մոբիլիզացիայի հայկական արդյունքը
12:45
Հայտնի է՝ մինչև երբ կաշխատի Windows 10 օպերացիոն համակարգը
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպման վայր ու ժամ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար
12:15
G7-ի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն 2023 թվականի ապրիլի 16-18-ը Ճապոնիայում
12:00
ԵՀ-ն հայտարարել Է անհատական հիմնավորմամբ ռուսաստանցիների մուտքը մերժելու իրավունքի մասին
11:45
Toyota-ն կփակի գործարանը Ռուսաստանում, կազատի օֆիսի եւ ձեռնարկության աշխատակիցներին
11:30
Բրիտանիան կարող Է միանալ Մակրոնի «Եվրոպական քաղաքական հանրակցությանը». BBC
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
Այս պահին որևէ ահանզագ չկա. ԿԸՀ նախագահ
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Կա լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում․ Թեհրանը շատ հասցեական դիմում է Էրդողանին
10:24
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան արդեն այս տարի. ԱՄՆ-ի դեսպան
Պայմանագրեր չկան․ Արենիում խաղողի մթերման խնդրի առաջ են
Ղազախստանի սենատը բացառել Է Առաջին նախագահի օրը պետական տոների ցուցակից
09:45
ԷՄԳ-ի ղեկավարը կարծում է, որ էներգետիկական ճգնաժամը կարող է վերացնել Եվրոպայի միասնությունը. FT
Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
09:15
Մակրոնը չի կարողանում բացատրել Պուտինի գործողություններն Ուկրաինայում
Նախագահները հանո՞ւն, թե՞ ընդդեմ Հայաստանի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վայոց ձորի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Դուրս ՀԱՊԿ-ից. Երկուշաբթի ակցիա կանցկացվի

«Սուրմալու»-ի ողբերգության ծանր մարտահրավերը

Մեզ ուզում են ներշնչել, որ չենք կարող լինել ինքնուրույն, չեք կարող ունենալ պետություն և կառավարել այն, մեզ պետք է ինչ որ վերադաս: Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տարաբնույթ տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների փորձերի առիթով հաճախ է հնչել այդ գնահատականը, թե ինչու՞ են արվում այդպիսի փորձերը, ո՞րն է դրանց նպատակը: Եվ իսկապես, թերևս բավականին նկատելի է այդ միտումը: Ընդ որում, այստեղ իհարկե հնարավոր է դիտարկել երկու շերտ՝ արտաքին, և ներքին, որոնք հաճախ իհարկե Հայաստանի դեմ խաղում են նաև միանգամայն գործակցված:

 

Հասարակական ապատիայի, անվստահության, բարդույթների խորացումն այդ խաղի առանցքային նպատակներից մեկն է, որը կստեղծի արդեն այլ քաղաքական նպատակների իրագործման պարարտ դաշտ: Սակայն, այստեղ իհարկե գլխավոր հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ո՞րն է Հայաստանի պատասխանն այդ խաղին, կամ հանրության պատասխանն այդ խաղին: Իհարկե կարելի է բացահայտել խաղը, մերկացնել այն, դրա մասնակիցներին, սակայն պետք է նաև գիտակցել, որ հասարակական-քաղաքական, պետական կյանքն ու հանրային վարքագիծն ունի իր օրինաչափությունները, որոնք ենթարկվել են տարբեր գիտական ուսումնասիրությունների: Այդ առումով, առանցքային խնդիրն այն է, որ, եթե քեզ ուզում են ներշնչել սեփական ուժերի հանդեպ անվստահության զգացում, դու պետք է ներշնչես ինքդ քեզ ոչ թե հակառակը, այլ շատ հստակ և առարկայական աշխատանքով ու գործով ցույց տաս, որ կարող ես ունենալ պետություն, կառավարել այն արդյունավետ, պաշտպանել այն, զարգացնել, ապահովել հասարակական համերաշխության մթնոլորոտ, իրականացնել ռեֆորմներ, արդիականացում և այլն:

«Սուրմալու»-ի ողբերգությունը ևս մեկ մարտահրավեր է հայ հանրությանն այդ հարցում: Ի վիճակի՞ է լինելու Հայաստանն ու նաև Հայաստանի պետականության արժեքի գիտակցումն ունեցող հանրությունը գործնական հետևություններ անել ողբերգությունից, բոլոր առումներով, և կատարել աշխատանք, որի արդյունքը հանրային աչքի և մաշկի համար կլինի լավ իմաստով շոշափելի, երբ Հայաստանում ապրող քաղաքացու, ինչպես նաև երկրի հյուրերի համար տեսանելի կլինի Հայաստանում անվտանգության բոլոր մակարդակների ապահովման որակական աճը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում