«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Մարշալ Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Բարեբախտաբար:
Մյուս կողմից, ակնհայտ ինֆորմացիոն տեռորն իր նստվածքը թողնում է: Մի կողմից, երկրում ստեղծվում է քաոսի ու անկառավարելիության պատրանք, մյուս կողմից՝ մարդկանց մոտ զգոնությունը բթանում է:
Մի քանի օր առաջ ասել եմ՝ տեղեկատվական ահաբեկչության դեմն առնելու մի քանի միջոցներ կան՝ արդյունավետ կառավարում, հասարակության հետ ճիշտ կոմունիկացիա ու վերջապես՝ մեղավորների բացահայտում՝ քրեական պատասխանատվության հետևանքով: