Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

Հայաստանի կամավորները առանձնահատուկ են լինելու. STARMUS-ի համահիմնադիրը հանդիպեց երիտասարդներին

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի շրջանակներում փառատոնի համահիմնադիր աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը հանդիպեց կամավորների հետ, որոնց ներկայացրեց փառատոնի փիլիսոփայությունը, գաղափարը և հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գարիկ Իսրայելյանը նախ շնորհակալություն հայտնեց կամավորներին, որ գրանցվել են և ցանկություն հայտնել մասնակցելու STARMUS VI փառատոնին:

Փառատոնի համահիմնադիրը երիտասարդներին վստահեցրեց ՝ նրանց շատ հետաքրքիր և արդյունավետ շաբաթ է սպասվում:

«Բոլոր փառատոններին միշտ կամավորներ ունեցել ենք, բայց ամենաառանձնահատուկ կամավորները լինելու են Հայաստանի կամավորները, ես դրանում չեմ կասկածում: Ինչո՞ւ, որովհետև նման կարգի գիտնականները Հայաստան երևի թե առաջին անգամ են գալիս: Ձեզ համար շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ում հետ եք աշխատելու:

Հայաստանում, մանավանդ վերջին տարիներին, շատ դժվար է եղել երիտասարդներին կենտրոնանալ ինչ-որ բանի վրա՝ պատերազմի, անվերջ քաղաքական խնդիրների, քաղաքականացված մեդիադաշտի պատճառով: Եթե գտնվել են երիտասարդներ, ովքեր, չնայած այդ բոլոր բարդություններին, հետաքրքրվել են և ցանկացել են այս փառատոնին մասնակցել, օգնել, դա իմ համար շատ ու շատ ավելի կարևոր է, քան, եթե փառատոնը լիներ եվրոպական ինչ-որ այլ երկրում: Հայաստանյան պայմաններում ունենալ այսպիսի երիտասարդներ՝ ինձ փոփոխությունների հույս է տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իսրաելյանը:

Հանդիպման ընթացքում նա պատմեց, թե ինչպես են կարողացել ընդամենը 30 կամավորներով պատշաճ կազմակերպել STARMUS II-ը, երբ միայն բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին օգնելու և ուղեկցելու համար ներգրավված էր եղել 3-4 կամավոր: Հիշեց, թե ինչ դժվարություններ են ունեցել ամենաամբիցիոզ Starmus III փառատոնի ժամանակ: Նա նաև պատասխանեց կամավորների հուզող հարցերին:

Աստղաֆիզիկոսը հուսով է, որ STARMUS-ը կբարձրացնի երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև՝ Հայաստանում նմանատիպ նոր փառատոններ կկազմակերպվեն:

«Թող STARMUS-ը պատճառ հանդիսանա, որ Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքում փոփոխություն լինի»,- ընդգծեց Իսրաելյանը:

STARMUS VI փառատոնի կամավորների համակարգող Դիանա Բալասանյանը հայտնեց, որ օգոստոսի 16-ից սկսելու են կամավորների ուսուցման շարքը, որպեսզի նրանք շատ լավ պատկերացում ունենա փառատոնի մասին և պատրաստ լինեն փառատոնին:

«Ունենք մոտ 180 կամավոր Հայաստանի գրեթե բոլոր համալսարաններից: Մասնակցում են նրանք, ովքեր անգլերենի լավ իմացություն ունեն, որովհետև STARMUS-ը միջազգային փառատոն է, և մենք աշխատում ենք միջազգային թիմով: Իհարկե, կամավորները նաև պետք է հետաքրքրված լինեն գիտությամբ, արվեստով, լինեն ակտիվ, ցանկություն ունենան սովորել:

Կամավորները ուղեկցելու են ելույթ ունեցողներին, օգնելու են հանդիսատեսին, մանավանդ՝ արտասահմանցի: Եթե կլինեն մարդիկ, ովքեր լավ չեն կողմնորոշվի տեղանքում կամ ինչ-որ հարցեր կունենան՝ կամավորները նրանց կօգնեն: Երիտասարդները օգնելու են բեմում, օգնելու են STARMUS ճամբարում:

Կամավորներին տարբեր խրախուսանքներ են սպասվում, բայց, կարծում եմ, որ ամենամեծ խրախուսանքն այն է, որ նրանք կկարողանան տեսնել փառատոնը ներսից, նաև կկարողանան քաղել այն բոլոր գիտելիքները, որոնք STARMUS-ն առաջարկում է»,- ընդգծեց Բալասանյանը:

Կամավոր Կարինե Հովհաննիսյանը ցանկացել է STARMUS-ի աշխատանքներում ներգրավվել, որովհետև, ըստ իրեն, Հայաստանում անցկացվելիք ամենամեծ գիտական փառատոններից մեկն է:

« Կարծում եմ, փառատոնի շնորհիվ շատ ընդունակություններ ձեռք կբերեմ, քան մինչև այս ունեի: Բացի այդ, լինելու են այնպիսի մեծություններ, որոնց Հայաստանում տեսնելը, իրենց օգնելը և իրենց հետ աշխատելը ինձ համար մեծ պատիվ է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում