Պետական կառույցները պետք է անմիջական օգնություն ցուցաբերեին․ ԱԻՆ-ը մենակ աշխատում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, հավելելով, որ վարչապետն էլ պետք է պայթյունի վայրում կանգներ օր ու գիշեր:
Իրավապաշտպանի խոսքով՝ անվտանգության իսպառ բացակայություն է ողջ հանրապետությունում․ «Այս դեպքի համար պատասխանատու են իշխանությունից սկսած: Ընդհանրապես ինչով է զբաղված ԱԱԾ-ն»:
Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերին, իրավապաշտպանը նշեց․ «Պաշտպանության նախարար Պապիկյանը պարտավոր է բացատրություններ տալ ամեն մի զինվորի կորստի համար: Առանց պատերազմի էլ բանակում վիճակը վատացել է, ամենաթողություն է»: