Sunday, 25 09 2022
15:30
Իրանը պետք է կոշտ արձագանքի երկրում ընթացող բողոքի ցույցերին. Ռաիսի
Ինչպես են ընթանում Չարենցավանում ՏԻՄ ընտրությունները
«Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղ համաձայնագիրը». Չավուշօղլու
Կանայք բողոքի ցույց են անցկացրել Յակուտսկում ըննդեմ մոբիլիզացիայի
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը
Հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը
Այդ գործընթացը սկսելու միակ հնարավոր ճանապարհն այն է, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից
Արարատ Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Մարդկային ռեսուրսներ դեպի Արցա՞խ, թե՞ հերթական ռուսական էքսպանսիա․  ի՞նչ կտա երկքաղաքացիության ամրագրումն Արցախի սահմանադրությունում
Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Պահանջարկ կա, գնող՝ ոչ. Ավիատոմսերի կտրուկ գնաճը փոխել է իրավիճակը
Պուտինը հրամանագիր է ստորագրել ուսանողների համար մասնակի զորահավաքը հետաձգելու մասին
Ռուսական մոբիլիզացիայի հայկական արդյունքը
12:45
Հայտնի է՝ մինչև երբ կաշխատի Windows 10 օպերացիոն համակարգը
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպման վայր ու ժամ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար
12:15
G7-ի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն 2023 թվականի ապրիլի 16-18-ը Ճապոնիայում
12:00
ԵՀ-ն հայտարարել Է անհատական հիմնավորմամբ ռուսաստանցիների մուտքը մերժելու իրավունքի մասին
11:45
Toyota-ն կփակի գործարանը Ռուսաստանում, կազատի օֆիսի եւ ձեռնարկության աշխատակիցներին
11:30
Բրիտանիան կարող Է միանալ Մակրոնի «Եվրոպական քաղաքական հանրակցությանը». BBC
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
Այս պահին որևէ ահանզագ չկա. ԿԸՀ նախագահ
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Կա լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում․ Թեհրանը շատ հասցեական դիմում է Էրդողանին
10:24
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան արդեն այս տարի. ԱՄՆ-ի դեսպան
Պայմանագրեր չկան․ Արենիում խաղողի մթերման խնդրի առաջ են
Ղազախստանի սենատը բացառել Է Առաջին նախագահի օրը պետական տոների ցուցակից
09:45
ԷՄԳ-ի ղեկավարը կարծում է, որ էներգետիկական ճգնաժամը կարող է վերացնել Եվրոպայի միասնությունը. FT
Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
09:15
Մակրոնը չի կարողանում բացատրել Պուտինի գործողություններն Ուկրաինայում

Հիբրիդային պատերազմն ու Հայաստանի պայքարի բանաձևը

Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունը հանրային տարբեր շրջանակներում խթանեց խոսակցություն Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին: Պետք է նկատել, որ հիբրիդային պատերազմի թիրախում լոկ Հայաստանը չէ, այլ գործնականում միջազգային քաղաքականության «հոսքերում» գտնվող յուրաքանչյուր պետություն, այդ թվում ուժային կենտրոնները: Նրանք էլ այդ պատերազմը վարում են միմյանց դեմ, տարբեր դրսևորումներով, տարբեր նպատակներով: Երբ ընթանում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ հիբրիդային բնույթով, դրա թիրախում են հայտնվում բոլորը: Այստեղ ամեն ինչ հանգում է ոչ թե թիրախում չլինելուն, գործնականում դա բացառվում է, այլ դիմադրունակությանը, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի կենսունակությանը, այդ պատերազմի վտանգները և հետևանքները նվազագույնի հասցնելու կարողությանը:

Ցավոք, հետխորհրդային երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը որպես պետություն չի զարգացրել այդ հարցերն արդյունավետ լուծելու ունակ պետական և հասարակական-քաղաքական ինստիտուտներ, չի ձևավորել հասարակական կյանքի կազմակերպման մեխանիզմներ, բովանդակային ուղենիշ գաղափարական և ծրագրային հիմնադրույթներ: Մենք բավարար չափով չենք պատրաստվել ոչ միայն Ադրբեջանից եկող պատերազմական ռիսկին՝ հաշվի առնելով նաև այդ ռիսկի աշխարհաքաղաքական տողատակն ու դրա հարցում Բաքվի դաշնակիցների ու գործընկերների շրջանակը, այլ չենք պատրաստվել նաև փոփոխվող աշխարհի տեխնոլոգիական վերափոխումներին, որոնք պատերազմը վերածում էին հիբրիդայինի: Այսօր, երբ դարձյալ խոսվում է այն մասին, որ նոր պատերազմն այս ռեգիոնում անխուսափելի է, հայաստանյան հանրությունը վերստին բաց է թողնում դրա հիբրիդային բնույթը խորությամբ գնահատելու և ըստ այդմ իր վարքագիծը, պետական քաղաքականությունը կառուցելու խնդիրը: Մենք դարձյալ կենտրոնանում ենք ավտոմատը «վերցնելու և կռվելու» բանաձևի կամ մոդելի վրա, ինչը լինելով չափազանց կարևոր, գործնականում ինքնին խիստ անարդյունավվետ է լինելու, եթե պետությունն ու հանրությունը պատերազմի պատրաստ լինելու լուծումները չեն դիտարկել և մշակել համակարգային հիբրիդային բնույթից ելնելով:

Պատրաստ լինել հիբրիդային պատերազմին դիմադրելու, նշանակում է ամրագրել և գործել ոչ թե հանուն հայրենիքի զոհվելու, այլ հանուն պետության ապրելու բանաձևով: Հանուն պետության ապրելու բանաձևն է, որ առավելագույնս նվազեցնելու է հանուն հայրենիքի զոհվելու անհրաժեշտությունն ու կարիքը, և ընդհանրապես բերում կենսագործունեության բոլոր ոլորտներում մի իրավիճակի, երբ անվտանգության որևէ մակարդակում խնդիրներ, պատահարներն ու դրանց հետևանքով զոհերը հասնում են, եթե ոչ զրոյական, ապա գոնե նվազագույն մակարդակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում