Թալիբները երաշխավորել են, որ իրենց հնարավորությունների սահմաններում թույլ չտա ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ ԻՊ-ի զինյալների տեղափոխումն Ուկրաինա: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Աֆղանստանի խնդրով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:
Քաբուլովը դրականորեն Է պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը թալիբների հետ շփվել Է այն հաղորդագրությունների պատճառով, որ երրորդ երկրներն Աֆղանստանում գրոհայիններ են հավաքագրում նրանց Ուկրաինա ուղարկելու համար: «Թալիբները երաշխավորել են, որ իրենք (նման բան) թույլ չեն տա իրենց իրական հնարավորությունների սահմաններում: Եվ նրանք բացարձակապես երասպաշտություն չեն անում»,-հայտարարել Է բարձրաստիճան դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Անցյալ տարի օգոստոսին իշխանության գալով՝ թալիբները խոստացել են, որ Աֆղանստանի տարածքից ոչ մի սպառնալիք չի ծագի Ռուսաստանի եւ կենտրոնասիտական երկրների անվտանգության համար: