Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանն Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ: Այս համատեքստում նախարարի տեղակալը խոսել է սննդի ծրագրի իրագործման, կազմակերպչական կառուցվածքի, Կառավարության ստանձնած պարտավորության, հիմնական ձեռքբերումների ու մարտահրավերների մասին:

«Ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք անձամբ հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՀ դպրոցներում ներդրված սննդի ապահովման ծրագրի աշխատանքներին»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ 2010 թվականից Հայաստանի բոլոր մարզերում ՊՀԾ-ն և ՀՀ կառավարությունը հաջողությամբ իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը, որն այս տարիների ընթացքում դարձել է մարդկային կապիտալի զարգացման և ազգային աճի խթանման ամուր հիմք:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է դպրոցական սննդի կառավարման ազգային կարողությունների բարելավումը:

Նրա խոսքով՝ ծրագրի աստիճանական ազգայնացումը սկսվել է 2017 թվականին, երբ ՊՀԾ-ն յուրաքանչյուր տարի մեկ մարզում դպրոցական սննդի ապահովման կառավարումը փոխանցել է ազգային ծրագրի կառույցին՝ մինչև 2023 թ. ծրագրի լիարժեք ազգայնացման տեսլականով: ՊՀԾ աջակցությամբ ամրապնդվել են ազգային կարողությունները՝ նպաստելով նպատակային քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն իրականացնելու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագիրը:

Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Իրաքի կառավարությունը, ընդունելով դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձը, ցանկություն ունի ուսումնասիրել Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Իրաքի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան այցի նպատակն է Իրաքի կրթության նախարարությանը և կառավարական այլ շահագրգիռ կողմերին փոխանցել Հայաստանի կառավարության կողմից ստեղծված ու գործարկվող Ազգային դպրոցական սննդի ապահովման ծրագրի փորձն ու ռազմավարությունը՝ միաժամանակ հայ գործընկերներին ներկայացնելով արտակարգ իրավիճակներում դպրոցական սննդի ապահովման գործընթացի նախագծման և իրականացման իրաքյան փորձը։

Հանդիպման ավարտին Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին հուշանվեր է հանձնել Ժաննա Անդրեասյանին և հրավիրել Իրաք՝ անձամբ ծանոթանալու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում