Thursday, 29 09 2022
Հայաստանն ու Ադրբեջանը փոխկապակցված 4 օրակարգ են քննարկում. ԱԽ քարտուղար
Հայաստան-Ադրբեջա՞ն պատերազմ. քանի՞սը հիշեցին ԼՂ հակամարտությունը
Պատժամիջոցի փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում․ Ֆրանսիայի սենատորները խոստացան բարձրաձայնել Հայաստանի խնդիրը
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է. Նիկոլ Փաշինյան
11:30
Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման
Դդաշնակից երկրները զենք չեն մատակարարում. Ադրբեջանը խոչընդոտում է
Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը
Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում երեկ սահմանին տեղի ունեցածի մասին
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 29, 2022
10:45
Հնդկաստանը ծանր սպառազինություններ է տեղակայել Չինաստանի հետ սահմանին
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2022
10:30
Օրվա միտքը. Խաղաղությունը չի կարող պարտադրվել
10:15
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Նավթի գներն աճել են- 28-09-22
Նոր գործընթացները 44-օրյայից ավելի լուրջ հետևանքների են հանգեցնելու
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 29, 2022
Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել
Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը. հանրությունն արժանի չէ այն անհանգստությանը, որն ունի առաջին նախագահը
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Ինչ իրավիճակ է Յակուտիայում. հայերն աշխատում են փողոց դուրս չգալ
Լուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ հանդիպումից․ «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սամվել Բաբայանն ակտիվանում է. արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է․ «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատող լուծումը միմիայն ներսում է
07:45
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար
Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. FIP

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։

Ինչպես երևում է մամուլում տարածված տեսանյութերից՝ վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջևի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը։ Այնինչ, նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, և Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։

Հատկանշական է, որ վարչապետին ուղեկցող մյուս բոլոր մեքենաները հաշվառման համարանիշները կրում էին սահմանված կարգով, և միայն անձամբ վարչապետին տեղափոխող մեքենան էր երթևեկում սահմանված կարգի խախտումով։

Ստացվում է, որ վարչապետը երթևեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։

Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգի համաձայն՝ թեթև մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։

Այսպիսով, վարչապետին տեղափոխող տրանսպորտային միջոցի՝ առջևի հատվածում հաշվառման համարանիշ չունենալը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի խախտում է։

Ի դեպ, որպես կանոն, վարչապետին տեղափոխող ավտոմեքենաների վրա հաշվառման համարանիշները փակցված են լինում պատշաճ կերպով: Նախկինում մամուլում տարածված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ վարչապետին տեղափոխող մեքենան կրում է հաշվառման համարանիշներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում