«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը նվազել է. իրանցիներից հինգը, պարզվում է, Վրաստանում են: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ խոսնակը:
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։
Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18», – նշել է նա: