Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Հայաստանի նկատմամբ հիբրդիային պատերազմի գործիքներից մեկն է կիրառվում. «Սուրմալու»-ի պայթունը՝ ներքաղաքական աժիոտաժի առիթ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով առևտրի կենտրոնում և դրան հարակից տարածքում գտնվող մի շարք մարդիկ են տուժել: Կան վիրավորներ, զոհեր և անհետ կորածներ: Նախնկան տեղեկության համաձայն՝ փլատակների տակ դեռ մարդիկ կան, որոնց ԱԻՆ-ի փրկարար ծառայողները փորձում են գտնել և դուրս բերել: Նշենք, որ պայթունից հետո բազում ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի մետրոպոլիտեններում, Կենդանաբանական այգում և մի շարք այլ խոշոր հաստատություններում ռումբ է տեղադրված:

Մարդիկ տարհանվել են, կառույցների աշխատանքները՝ դադարեցվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ, որի խոսքով՝ ահազանգողների մասին հստակ տվյալներ չունի, թե ովքեր են ապատեղեկատվության ու վախի մթնոլորտ ստեղծել ցանկացողները, սակայն պարզ է, որ այդ մարդիկ հստակ նպատակ ունեն՝ յուրաքանչյուր առիթ օգտագործել՝ իշխանության հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Նպատակը, բնականաբար, իշխանությունների հանդեպ վերաբերմունքի ձևավորումն է, բայց դա, ըստ էսության, ոչ թե զուտ իշխանության խնդիր է, այլ պետության կայունության և դրա՝ որպես ինստիտուտի վստահության: Նման գործիքակազմ օգտագործել է նաև պուտինյան ռեժիմը և ներկայումս էլ մշտապես կիրառվում է արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:

«Հայաստանի նկատմամբ հիբրդիային պատերազմի գործիքներից մեկն է կիրառվում և, եթե հզոր պետությունները ռեսուրսներ ունեն դրա դեմ դիմագրավելու, ապա Հայաստանի իշխանությունները, որոնք, ցավոք սրտի, սկզբունքային դիրքորոշումներ չունեն հիբրիդային պատերազմի մեթոդը կիրառող ռեժիմի դեմ՝ դառնում են ավելի թույլ և խոցելի, այսինքն դա ազդում է՝ թե՛ իշխանության, թե՛ պետության վրա»:

Ըստ էության, այստեղ թիրախը 2018 թվականին հեղափոխություն կատարած ժողովուրդն է, որոնք չնայած բազմաթիվ դժվարությունների, այնուամենայնիվ, հստակորեն մերժում են Կրեմլի քաղաքական ներկայացուցիչներին Հայաստանում: Բնականաբար, տագնապի, վախի մթնոլոտը ազդում է ոչ միայն քաղաքական ուժերի, այլև այն մարդկանց վրա, որոնք որոշիչ ձայն ունեն իշխանության ձևավորման հարցում, այսինքն՝ ժողովրդի:

Սաքունցի դիտարկմամբ՝ հիմնական թիրախը ՀՀ քաղաքացիներն են, որոնց գերակշիռ մասի շնորհիվ է, որ այս պետությունը հիմա գոյություն ունի:

Այդ ժողովրդին չեն կարողանում կաշառել և գնել, դրա համար էլ՝ նրանց վրա ազդելու ամենաարդյունավետ մեթոդը. դա ապատեղելատվության միջոցով վախի մթնոլորտի ձևավորումն է, որը մեծ զանգվածների վրա՝ ազդեցություն ունենալու միտում ունի: Սա հերթական ուղերձն է քաղաքական դերակատարներին, որ այս իշխանությունները պետք է արժանի լինեն այն ՀՀ քաղաքացիներին, որոնք տուրք չեն տալիս եղած բոլոր մանիպուլիացիաներին: Ի վերջո, նրանք պետք է բավարարեն սպասելիքներն ու ակնկալիքները՝ ձևավորելու համար իրապես ինքնուրույն, Կրեմլի ռեժիմից ազատված իշխանություն և պետություն:

Իրավապաշտպանը չի կարծում, որ ստեղծված իրավիճակից որևէ կերպ թշնամին կօգտվի, որովհետև նման ցավալի դեպքերը մասշտաբային տեսանկյունից նման չէ, օրինակ՝ երկրաշարժի: Ճիշտ է, եղածը նստվածք թողնելու է, որը շատ ցավալի է, սակայն այնքան մեծ չի լինի, ինչպես վերոհիշյալում: «Պետք է պատճառների մասին մտածել, որ պետական ինստիտուտները տարիներ շարունակ գործել են կոռուպցիոն սկզբունքներով և դա հիմա հանգեցրել է սրան. սրա պտուղները մենք դեռ պատերազմի ժամանակ քաղեցինք ու նման պայթյունների, հրդեհների ձևով, ցավոք, դեռ էլի ենք քաղելու, քանի դեռ պետական ինստիտուտների բարեվարքությունը չի վերականգնվել: Արտաքին որևէ աժիոտաժի, դժվար թե, ականատես լինենք, սա այն դեպքը չէ, որ կարող են որևէ կերպ ի շահ իրենց օգտագործել. սա ավելի շատ ներքաղաքական է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում