Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: Այս մասին նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած: