Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:

«Քննարկման օրակարգում միջհամայնքային և ներքաղաքային փողոցների բարեկարգմանը և ասֆալտապատմանը, խմելու և ոռոգման ջրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև սանմաքրմանը, գիշերային լուսավորությանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերն էին:

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով Կառավարության կողմից նախատեսված է տրամադրել զգալի միջոցներ, սակայն, հաշվի առնելով կարիքների մեծ ծավալը, բարձրացված բոլոր խնդիրները լուծում կստանան փուլ առ փուլ՝ ըստ առաջնահերթության:

Նախագահն ընդգծել է, որ պետք է խթանիչ մեխանիզմներ նախատեսվեն համայնքների սեփական եկամուտների ավելացման և Կառավարության ու համայնքների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների՝ հանդիպմանը ներկա ղեկավարների հետ քննարկված հիմնական հարցերը վերաբերել են բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցությանը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ներկայացված հարցերը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից, և իշխանությունների խնդիրն է օր առաջ իրականացնել նախանշված ծրագրերը:

Բարձրացված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում փակ ընթացակարգով քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում