Երգիչ Արամ MP3-ն չեղարկելէ այսօր նախատեսված իր համերգը։ Այդ մասին նա իր երկրպագուներին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում։
«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը եւ տեղափոխում եմ անհայտ ժամկետով։ Այս պահին միակ ցանկությունս, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», – նշել է Արամը։