Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Պեգովն ու Միկա Բադալյանը թող գնան Մարիուպոլից ու Բուչայից հաղորդումներ անեն, մեր ողբերգության հետ գործ չունեն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած  պայթյունը  դարձավ  ամենատարբեր շահարկումների առարկա։ Հայաստանյան մեդիա տիրութում , սոցիալական հարթակներում քաղաքական տարբեր խմբերի կողմից փորձեր արվեցին այն քաղաքականացնելու։ Պրոցեսից անմասն չմնաց նաև մեր ռազմավարական դաշնակից պետությունը, որի մամուլն  իր տարբեր «գործակալների» միջոցով՝ խուճապ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր տարածում։

Ի՞նչ գործ ուներ դեպքի վայրում Ռուսաստանից ժամանած, այսպես կոչված «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը, ով մեղադրվում է  ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։ Ինչու՞ էր այդքան ակտիվ Սեմյոն Պեգովը, ով  տարածեց ակնհայտ սուտ տեղեկություն, թե պայթյունի հետևանքով մանկահասակ աղջիկ է զոհվել։ Պեգովին ստիպված եղավ հերքել Առողջապահության նախարարությունը, սակայն որոշ ԶԼՄ-ներ այն ընդունել էին որպես բացարձակ ճշմարտություն ու տարածել տեղեկություն։ Նույն Պեգովի կարծիքով՝ Հայաստանը հակառուսական կազմակերպությունների վայր է, որը ֆինանսավորվում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խադարկովսկու գումարներով։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այս ամենը պատահական չէ․ «Ռուսական արձագանքը պարզ էր այն պահից ի վեր, երբ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներն իրականացան պատերազմից այս կողմ։ Ռուսաստանին չհաջողվեց  Ադրբեջանի միջոցով իրականացնել բոլոր նպատակները՝  հատկապես Մեղրիի միջանցքը, Ռուսաստանն անցավ քաղաքացիական պատերազմ հրահրելումարտավարությանը։ մենք փաստորեն 44 օրյա պատերազմի հետո ճաշակեցինք նաև  քաղաքացիական գրեթե պատերազմ արդեն Երևանի փողոցներում։ Մարդիկ, ովքեր տասնամյակներով կեղեքում էին Հայաստանը, որոշել էին փրկել այն, թե ումից՝ հասկանալի չէ։ Այն, որ Ռուսաստանից են հնչում այդ բոլոր սպառանալիքները՝ ականապատման և այլնի վերաբերյալ՝ նորություն չէ։ Ադրբեջանական հերթական հարձակումից ժամեր առաջ, մեր մամուլում՝ Մարգարիտ Սիմոնյանի գլխավորած պետական և ռադիո ընկերության՝ Սպուտնիկ Արմենիայի միջոցով հնչեցին բացարձակապես նույն սպառնալիքներն, առ այն, որ երևանյան մետրոն, խոշոր հանրային բանուկ տեղերը ականապատ են։ Այսինքն՝ այստեղ որևէ նորություն չկա, Մոսկվայի հեռուսատեսությամբ ավելի  շուտ հնչեցին ահաբեկման զանգերը, քան Հայաստանի ԱԻՆ-ը պաշտոնապես դրանք գրանցեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ Պեգովը, Միկա Բադալյանը և այլ սադրիչներ՝ ցուցիչներ ու խողովակներ են․ «Այս ամենը գնում է դեպի Կրեմլ և նպատակը պարզ է։Ամռան վերջին և սեպտեմբերի սկզբին իրենք հերթական սրացումն են կազմակերպելու ու այս անգամ կրկին դա փորձելու են անել և սահմանների վրա՝ Աղավնոյի ու Բերձորի շրջաններում և Հայաստանի ներսում։ Այնպես որ հիմա անհրաժեշտ է ժողովրդին բերել խուճապային իրավիճակի, որ մարդիկ չկարողանան սթափ դատողություններ անել ու ինքներս մեզ մեղադրենք։ Ինչպես բռնաբարված կնոջը մեղադրում են, որ նրա փեշը կարճ է, մեզ մեղադրում են նրանում, որ մենք փորձում ենք ժողովրդավարական երկիր ստեղծել, պահպանել Արցախը և մեր ինքնիշխանությունը։ Դա մեզ երբեք չեն ների և միակ միջոցն այստեղ այն է, որ չկորցնելով զգոնությունը պահպանենք սառնասիրտ  կեցվածքը և մերժենք սադրիչներին»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատում է, որ Ռուսաստանը մշտապես հայ ժողովրդի համար դժվար պահերին իր  դեմքը ցույց է տալիս, նույնիսկ չեղած տեղը նյութ սարքում․ «Իրենց դուր է գալիս հայ ժողովրդի վիճակը։ Այդ պատկերը որ առաջացնում են հստակ նպատակ ունի՝ երբ Հայաստանի նկատմամբ թշնամական գործություն անեն՝ հողը պատրաստ է։ Պետք  է իմանանք, որ  Ռուսատսանը մեր բարեկամը չէ և հայկական կողմը պետք է   սահմանափակի նրանց լրատվական ծառայությունները, իերնց կամքով մեզ հետ հարաբերվելը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ իշխանությունը չի ոզում սրել իրավիճակը․ «Բայց ռուսներն այնպիսի բնավորություն ունեն, որ  եթե քթին չես տալիս, քեզ դիտում են որպես ճորտ։ Ռուսը եթե մտածում է` դիմացինը վախենում է, մինչև Բուչա կքշի։ Իսկ Սեմյոն Պեգովն ու Միկա Բադալյանը թող գնան Մարիոպուլից ու Բուչայից հաղորդումներ տան, մեր ողբերգության հետ գործ չունեն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում