Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ադրբեջանի առիթը՝ Հայաստանում ողբերգությունից հետո

Ադրբեջանական պրոպագանդան անմիջապես որսալով Հայաստանում տեղի ունեցած ողբբերգական պայթյունը որպես  առիթ, հերթական անգամ առաջ է մղել Բաքվի պետական քաղաքականության առանցքային գծերից մեկը՝ Հայաստանի պետական քաղաքականությունը որպես հակառուսական մատուցելը, թերևս միանգամայն հասկանալի հաշվարկով: Այդ հաշվարկը երևի թե մանրամասնելու կարիք էլ չկա, այնքան պարզ է դրա բնույթն ու էությունը: Անկասկած է նաև, որ հրապարակային մակարդակում ներկայացնելով այդ քարոզչությունը, Ադրբեջանը դրա ինտենսիվ սպասարկումն իրականացնոում է արդեն ռուսական իշխանության տարբեր կուլուարային մակարդակներում: Պետք է ասել, որ այդ քաղաքականությունը բոլորովին էլ ապարդյուն չէ, նկատի ունենալով այն, որ Բաքուն իհարկե քարոզչությունից բացի, այն առաջ է մղում նաև ֆինանսատնտեսական շոշափելի բաղադրիչներով: Եվ ահա, «Սուրմալու» տոնավաճառի ողբերգությունը այդ քարոզչության առիթ դարձնելու համար ադրբեջանական պրոպագանդային «հիմք» են ծառայել հայկական տելեգրամ որոշ ալիքներ, որոնք «վերագրվել» են իշխանությանը:

Կասկած չկա, որ, եթե ադրբեջանական քաղաքականության նարատիվը հարկ համարեր Հայաստանի իշխանությանը ներկայացնել որպես հակաարևմտյան, ապա կգտներ նաև դրա համար անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներ և հոսքեր, անհրաժեշտ կոնտենտ, որը դարձյալ կվերագրեր քաղաքական իշխանությանը: Առավել ևս, որ պատահած ողբերգությունից հետո ամենատարբեր բնույթի սոցցանցային, տեղեկատվական դիտարկումներում հնարավոր էր նկատել սլաքներ թե ռուսական, թե թուրքական-ադրբեջանական, թե արևմտյան ուղղություններով: Իհարկե մանրամասն մոնիտորինգ է անհրաժեշտ ստույգ ասելու, թե որն էր գերակշռում, կամ որն էր առաջինը, բայց այստեղ դա էլ չէ էականը:

Ողբերգական միջադեպերը էլ ավելի են պղտորում առանց այդ էլ զուտ աշխարհաքաղաքական իրողությունների, ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրության հետևանքով բավականին պղտոր ջուրը, որտեղ ձկնորսների պակաս չի լինի երբեք: Իսկ «ձուկը», որպես կանոն, լինում է Հայաստանը, Հայաստանի տարբեր շահերը, հետաքրքրությունները՝ թե ներքին, թե արտաքին: Այդպիսով, տեղեկատվա-քարոզչական դաշտում ստեղծվում է իրավիճակ, երբ դժբախտ, ողբերգական պատահարը Հայաստանին սպառնում է ոչ միայն ներքին կայունությանը վերաբերող ռիսկերով, այլ նաև արտաքին քաղաքականությանը: Սա օրգանական, համակարգային բացի հետևանք է, որը խեղել է արտակարգ, ողբերգական իրավիճակներում հանրային արձագանքի կառավարելիության կենսական հարցը: Այդ իմաստով, զարմանալի էլ չէ, որ ռիսկերը լոկ ներքին չեն:

Եթե կա համակարգային, օրգանական բաց, ապա ռիսկերը լինելու են պետական կենսագործունեության ամբողջ ճակատով՝ ներքին ու արտաքին: Ըստ այդմ, լուծումներն էլ կարող են լինել միայն այդ հաշվարկով և ախտորոշումով, և վերաբերել այդօրինակ ընդգրկման: Հակառակ պարագայում, որևէ լուծում լավագույն դեպքում կարող է ունենալ կարճաժամկետ էֆեկտ: Միաժամանակ, այստեղ էլ, դարձյալ առանցքային է արձանագրել, որ առաջնային պատասխանատվությունը լինելով կառավարող ուժերի դաշտում՝ անկախ, թե ով է այդ պահին պետության ղեկին, այդուհանդերձ իր առկայությունն ունի նաև հասարակական-քաղաքական վերնախավային հավակնությամբ բոլոր մյուս միավորների տիրույթում: Ի վերջո, Հայաստանի տարիների անգամ տասնամյակի խնդիրները չեն լուծվել, և վտանգավորության ու անգամ անշրջելիության որոշակի աստիճանի են հասել ոչ միայն անցնող երեք տասնամյակի կառավարող ուժերի, այլ նաև հասարակական-քաղաքական մյուս բոլոր միավորների պատասխանատվության բացի հետևանքով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում