Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ռիսկեր կան, որ մոտ ապագայում մեր պետական պարտքը կավելանա

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը նոյեմբերի 6-17-ը մասնակցելու է Շարմ էլ Շեյխում անցկացվող Կլիմայի փոփոխության ամենամյա 27-րդ համաժողովին` COP-ին (Conference of the Parties)։ Այս տարվա համաժողովին Հայաստանը որոշել է մասնակցել ընդգրկուն կազմով` պատվիրակության մեջ ներառելով նաև անհատ մասնագետների, որոնք միջոցառմանը սեփական միջոցներով մասնակցելու համար դեռ կարող են դիմել գերատեսչությանը։ Հայկական կողմը հետաքրքրված է նաև «Պարտք` կլիմայի դիմաց» առաջարկով։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի պետական պարտքի որոշ մասը այս գործիքի շնորհիվ կարող է մարվել կլիմայական ծրագրերով։ ՀՀ-ն պարտավորվել է մինչեւ 2050-ը ածխածնային արտանետումները հասցնել զրոյի։ Դիցուք, ՀՀ-ն ՌԴ-ին ունի պայմանական 1 միավոր պարտք և կատարված աշխատանքների շրջանակում կլիմայական օրակարգի վրա ծախսել է 0,1 միավոր։ Այդ դեպքում այս 1 միավորից այդ 0,1 միավորը դուրս է գալիս։ Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2022-ի հունիսի 30-ի դրությամբ 4 տրիլիոն 55 միլիարդ 251 միլիոն 800 հազար դրամ է, ինչը 251 միլիարդ 737 միլիոն 400  հազար դրամով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ, որի խոսքով՝ սույն ծրագրի միջոցով մասնակի մարում հնարավոր է, եթե իրականացվեն սահմանված պարտավորությունները, սակայն գլոբալ առումով՝ այն մեծ արդյունավետություն չի տա, որովհետև պարտքը նվազելուն զուգահեռ աճում է։ Եթե դիտարկենք, որ այդ ընթացքում ՀՀ-ն նոր  պարտք չվերցնի, պարտքային պարտավորություններ չունենա՝ գուցե հնարավոր լինի որևէ դրական միտում տեսնել․ առանց այն էլ պարտքն ամեն տարի մարվում է ու զուգահեռ աճում, միայն աճի կանգման դեպքում է հնարավոր ակնհայտ արդյունքներ տեսնել։ Համենայն դեպս, խոշոր չափի նվազման սպասել, դժվար թե, կարողանանք, քանի որ բացի մայր գումարից կա տոկոսագումար և հավեյալ պարտավորություններ, որոնք ևս մարման կարիք ունեն։ Պետք է հասկանալ, որ միայն այս ծրագրով հնարավոր չէ պետական պարտքը մարել։

ՀՀ-ի պարտքը հասել է հսկայական ծավալների, որը վերջին ամիսների ընթացքում ևս ավելացել է շուրջ կես միլիարդ դոլարով։ Ճիշտ է, դրամի արժևորման արդյունքում տոկոսագումարի և մայր գումարի մարումը որոշակիորեն հեշտացել է, սակայն դա հարաբերական է, քանի որ դրամի արժևորումը երկարաժամկետ բնույթ չի կրելու, պետք է մտածել ավելի ճկուն կառավարման մասին։ Նշենք, որ համեմատության կարգով՝ արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինն՝ աճել, սակայն փաստ է մնում այն, որ մարման ենթակա գումարը շարունակում է մնալ մեծ չափերի, որն արդեն իսկ մտահոգիչ հանգամանք է։ Ցանկացած պահի դրամի արժևորումը կարող է վերանալ ու կանգնեցնել մեզ որոշակի խնդիրների առաջ։ Այս մասով շատ ռիսկեր կան, մոտ ապագայում կլինի պետական պարտքի ավելացում։ «Ցավոք, մենք արդեն անցել ենք ռիսկային շեմը։ ՀՀ-ն զարգացած երկիր չէ, որ այս հանգամանքը նրան չանհանգստացնի։ Պետք է քայլեր ձեռնարկել։ Ճիշտ է, որոշակի գործոնների արդյունքում ՀՀ-ն  տնտեսական աճ է արձանագրում, որում մեծ դեր են խաղում արտաքին ազդակները, սակայն դրանց վերացման դեպքում՝ առաջանալու են մի շարք խնդրներ, որոնք մտահոգության տեղիք են տալու և առաջացնելու են խնդիրներ  պարտքի աճի գեներացման մասով, այսինքն՝ պետական պարտքի ավելացումը չպետք է լինի ավելի արագ, քան տվյալ երկրի տնտեսական զարգացումը։ Կլիմայական փոփոխություների այս ծրագրի մասով մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ այդ մարման ընթացքում կարող են լինել մի շարք փոփոխություններ, որոնք կարող են փոխել իրավիճակի ընթացքն ու արդյունքները»,- ընդգծում է Կարեն Սարգսյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում