Monday, 03 10 2022
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «Чёртово колесо» է կառուցվել․ արձանագրություն կազմե՞լ եք
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն

Որպես անմիջական կողմ պետք է հանդես գա հենց Ստեփանակերտը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ-ում ապրող հայերը պետք է ճիշտ վարվեն և հասկանան, որ «միայն ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու միջոցով կարող են ապագա ունենալ։ Այլընտրանք չկա» ։Ըստ նրա՝ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, ինչո՞ւ է պետք Բաքվին այս փուլում նման կտրուկ դիրքորոշում ունենալ։

-.Որևէ արտառոց բան չկա Բաքվի բռնապետի հայտարարության մեջ, սա նորություն չէր, քանի որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը երբեք էլ չի ներկայացել արցախահայությանը հատուկ կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության դիրքերից, այլ ընդհամենը պարբերաբար նշում էին, որ ինչպես Ադրբեջանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները, այնպես էլ հայ ժողովուրդը կարող է ունենալ անվտանգ ապրելու իրավունք` զուգահեռ պետական ամենաբարձր մակարդակով շարունակելով հայատյաց քաղաքականությունը։ Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը մշտապես արձագանքել են Բաքվի ապակառուցողական նման դիրքորոշումներին` ասելով, որ միակ այլընտրանքը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ինքնորոշման իրավունքի իրացմամբ ազատ ու անկախ ապրելու հնարավորությունն է։

Ալիևը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղի վերաբերյալ թեմա չկա«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնել դրան։ Այսօր բանակցությունների սեղանի շուրջ և, ընդհանրապես, որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»,-նշել է նա։ Ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը, արդյոք ստացվում է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանից այլևս որևէ բան կախված չէ:

-Այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացակայում է ԼՂ -ի հակամարտության թեման կարծում եմ գաղտնիք չէ, ընդհանրապես այսօր որևէ ֆորմատով հակամարտության կարգավորման հարց չի քննարկվում, բայց չնայած Ալիևի կողմից պարբերաբար արվող պնդումներին, թե հակամարտությունն այլեւս լուծված է, այնուամենայնիվ իրողությունն այլ է, հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և սրա մասին վկայում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություները։ Ինչ վերաբերում է այդ հարցում պաշտոնական Երևանից որևէ բան կախված չլինելու հանգամանքից, ապա տրամաբանական է, այնքանով, որքանով եռակողմ համաձայնագրով Արցախի ֆիզիկական անվտանգության անմիջական երաշխավորը այլևս Հայաստանի Հանրապետությունը չէ, ուստի անհասկանալի է դառնում, թե Երևանը ինչ հիմքով պետք է հանդես գա որպես հակամարտության կողմ։ Կարծում եմ որպես անմիջական կողմ պետք է հանդես գա հենց Ստեփանակերտը, ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը։

Համակարծի՞ք եք այն տեսակետի հետ, որ պաշտոնական Երևանն այս փուլում երկու անելիք ունի ա) հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում՝ դրանք չծանրաբեռնելով Արցախի խնդրով, բ) Բաքվի ու Ստեփանակերտի դիալոգի համար նախադրյալների ստեղծում, որովհետև մեծ հաշվով՝ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը լուծվելու է այդ հարթակում: Ինչքանո՞վ է դա տրամաբանական և հնարավոր։

Մենք պետք է հասկանանք, որ չնայած փորձ է կատարվում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցը ածանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կոնտեքստից, այնուամենայնիվ գործնականում դա գրեթե անհնար է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների հարաբերությունների որոշիչ գործոնը եղել ու մնում է չլուծված հակամարտությունը։ Պաշտոնական Երևանը կարող է Բաքվի հետ գնալ հարաբերությունների կարգավորման գործընթացի առանց ԼՂ-ի հարցի միայն մեկ դեպքում, եթե հրաժարվի որպես կողմ հանդես գալուց, իսկ եթե կա հակամարտություն, ապա այն միակողմանի լինել չի կարող, ահա այստեղ է, որ անհրաժեշտ է դառնում Ստեփանակերտը դարձնել հակամարտության անմիջական և լիարժեք կողմ։ Ինչ վերաբերում է դրա հնարավորություններին, ապա դրանք կարող են ձևավորվել միայն ու միայն մեկ դեպքում, եթե պաշտոնական Երևանը հրաժարվի որպես հակամարտության կողմ ներկայանալուց, կարծում եմ բոլորն էլ գիտակցում են, որ միջնորդ երկրներին, հատկապես խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանին հուզում է ոչ թե հակամարտության վերջնական կարգավորումը, այլ հենց չլուծվածությունն ու դրա քաղաքական կառավարման դերի ստանձնումը, որով քաղաքական ազդեցություն են ստանում հակամարտող կողմերի վրա, ուստի Հայաստանի, որպես հակամարտության կողմ հրաժարվելու դեպքում անհրաժեշտություն է առաջանալու գոնե Ստեփանակերտի համար ապահովել բավարար քաղաքական պայմաններ սուբյեկտայնության բարձրացման ու որպես կողմ ներկայանալու հարցում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում