Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ԱԱԾ կարևոր հայտարարությունը

Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որով կոչ է անում քաղաքացիներին չտարածել Հայաստանում ահաբեկության սպառնալիքի մասին չճշտված տեղեկություններ և չհրապարակել այդ մասին մեկնաբանություններ, որպեսզի հանրության շրջանում չստեղծվի անհարկի խուճապային տրամադրություն: «Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում», ասված է ԱԱԾ հայտարարությունում: «Սուրմալու» տոնավաճառում ողբերգական պայթյունից անմիջապես հետո համացանցում, տեղեկատվական դաշտում տարածվում են մեկնաբանություններ, վարկածներ, թերի տեղեկություններ, կեղծ տեղեկատվություն, որոնց հանրագումարը մեկն է՝ ահաբեկչություն, որի հետևում ամեն մեկը տեսնում է որևէ ձեռք ըստ իր քաղաքական հայացքի, քաղաքական «ճաշակի» կամ անհրաժեշտության: Որևէ մեկը կարո՞ղ է բացառել ահաբեկչության վարկածը: Իհարկե՝ ոչ: Դա կարող են անել միայն քննություն իրականացնող կառույցները: Սակայն, տվյալ պարագայում հարցը ամենևին այն չէ, թե ինչ եզրահանգման կգան այդ կառույցները, թե ով կվստահի դրանց:

Գլխավոր հարցն այն է, որ տարածելով ահաբեկչության կամ դրա սպառնալիքի մասին չհիմնավորված, չհաստատված, չապացուցված, որևէ լուրջ հիմք չունեցող տեղեկատվություն՝ եթե անգամ դրա նպատակը քաղաքական դիտավորությունը չէ, այլ պարզապես «սիրողականությունը», դրանով որևէ մեկը ոչ միայն որևէ կերպ չի խանգարում հնարավոր, պոտենցիալ, ենթադրյալ ահաբեկիչ սուբյեկտի, այլ հակառակը՝ օժանդակում է նրան: Օժանդակում է առնվազն երկու առումով: Ո՞րն է լինում որևէ ահաբեկչության նպատակներից մեկը՝ հանրային վախն ու խուճապը, հանրային հոգեբանական ճնշվածությունը, դրա հետևանքով նաև իրավիճակի կառավարելիության բարդությունները: Ահաբեկչության մասին չճշտված, անհիմն, մտացածին, ենթադրյալ  տեղեկությունները բերում են հանրային հենց այդպիսի արձագանքի, այդպիսի տրամադրությունների խորացման, հետևաբար ինչն էլ ստանում է ահաբեկչության բնույթ, դառնում ահաբեկչության կամ շարունակություն կամ «նախաբան», ստեղծում ահաբեկչության կամ տարաբնույթ այլ դիվերսիոն գործողության նախադրյալ՝ նվազագույնը տեղեկատվա-քարոզչական դիվերսիայի կամ ահաբեկչության համար: Հետևաբար, հանրային ինքնապաշտպանության խնդիրն իսկ պետք է բխեցնի չճշտված այդօրինակ տեղեկություններով կամ վարկածներով չզբաղվելու անհրաժեշտությունը, նույնիսկ, եթե որևէ մեկը բավարար կամ վստահելի չհամարի պաշտոնական տեղեկատվությունը:

Ընդ որում, այդ «կանոնը» վերաբերում է ոչ միայն արտակարգ իրավիճակների ժամանակահատվածին: Դա կանոն է, որով հանրությունները պետք է առաջնորդվեն միշտ՝ չստեղծել հանրային ահաբեկվածության, խուճապի, հոգեբանական ճնշվածության անհիմն իրավիճակներ, որովհետև այդպիսի հանրություններն են դառնում խոցելի, հանրային այդպիսի օրգանիզմները ունենում են իմունային անկում, այլ ոչ թե դիմադրունակության աճ, ինչպես որևէ անհատի օրգանիզմ է թուլանում տագնապալի և սթրեսային վիճակից: Եվ տրամաբանական է, որ առավել ևս արտակարգ, արտառոց իրավիճակներում այդ կանոնը պետք է պահպանվի խստագույնս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում