Արտակարգ իրավիճակների նախարարությունից Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անդադար։
Հատուկ սարքավորումներով փրկարարները փնտրում են անհետ կորածներին։ Իրականացվում է վտանգավոր բետոնե սյուների տապալում։
Փրկարարները սեփական կյանքի գնով փնտրում են քաղաքացիներին։
Մոտ 300 ԱԻՆ աշխատակից ներգրավված է աշխատանքներին։ Երևանի քաղաքապետարանը և ՏԿԵ նախարարությունը աջակցում են տեխնիկայով։ Տեղում են բժիշկները և հոգեբանները։ Անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում «Կարմիր Խաչի» և կամավորների կողմից»։