Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամոյանը մնաց և նվաճեց ոսկի, իսկ Արոնյանը․․․

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի Համաշխարհային օլիմպիադայում փոխչեմպիոն հռչակվելուց հետո շատ է խոսում Լևոն Արոնյանի մասին։ Հայկական շախմատի երբեմնի առաջատարն այս մրցաշարում ելութ ունեցավ ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։ Ոմանք այն կարծիքին են, որ Արոնյանի գլխավորությամբ մեր հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում ոսկե մեդալ կնվաճեր։ Ոմանք էլ վստահ են, որ առանց Արոնյանի Հայաստանի հավաքականը շատ ավելի մոտվացված և արդյունավետ ելույթ ունեցավ։ «Ուզբեկսանի և Հնդկաստանի թիմերի կողմից անհավանական ելույթներ եղան, սակայն Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է. ես հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ սենսացիոն ելույթն արժանի ճանաչում կգտնի»,- անդրադառնալով մեր հավաքականի հաջողությանը Թվիթերի իր էջում գրել էր Արոնյանը։ Ինչ խոսք երկրպագուների համար ցավալի է, երն իրեց սիրելի հավաքականի նախկին առաջատարը այսօր միանգամայն այլ կարգավիճակում գնահատական է տալիս հայ շախմատիստների մրցելույթներին։ Անցյալ տարվա փետրվարի մեղադրելով ՀՀ իշխանություններին Արոնյանը հայտարարեց, որ հեռանալու է Հայաստանից և ելույթ է ունենալու ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Այս հայտարարությունից հետո Արոնյանը մոտ 10 ամիս շարունակեց ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։

Այդ 10 ամիսների ընթացքում մարզասերները հույսեր էին փայփայում, որ Արոնյանը կվենարայի որոշումը, իսկ ՀՀ իշխանությունները քայլեր կձեռնարկեն անկախ Հայաստանի բոլոր ժամանակների ուժեղագույն մարզիկներից մեկին պահելու համար։ Այդ 10 ամիսների ընթացքում սակայն, Արոնյանի հետ կապված մեզ համար որևէ դրական զարգացումներ տեղի չունեցան։ Բնական է, որ հասարակության որոշ շերտեր տեղի ունեցածի մեջ մինչ օրս էլ մեղադրում են իշխանություններին։ Այո, մեղավոր են նաև իշխանությունները։ Բազմից ենք շեշտել, որ Արոնյանի «կալիբրի» մարզիկներին պետությունը պետք է աչքի լույսի պես պահի։ Այո, Արոնյանի որոշման և հայտարարության մեջ առկա էին քաղաքական երանգներ, բայց․․․։ Դա չպետք է խանգարեր բանակցություններ սկսել նրա հետ և ամեն ինչ սկսել նոր էջից։ Անցյալ տարվա վերջին մեծ գումարների դիմաց Բուլղարիայի հավաքականում հանդես գալու առաջարկ էր ստացել 2021 թվականի հոկտեմբերին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Մալխաս Ամոյանը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հավաստմամբ սակայն բանակցությունների արդյունքում Ամոյանը հրաժարվել էր Հայաստանից հեռանալու մտքից։ Սա թերևս ուժեղ մարզիկներին մեր երկրում պահելու լավագույն օրինակներից է։ Այստեղ հարգանքի է արժանի նաև Ամոյանի որոշումը։Հայրենիքի պատիվը ավելի վեր դասելով՝ Ամոյանը մեր դրոշի ներքո նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ, սա առաջին դեպքը չէ, երբ Արոնյանը որոշում կայացրեց ելույթ ունենալու այլ պետության դրոշի ներքո։ 2003 թվականի ապրիլից նա պաշտոնապես սկսել էր ներկայացնել Գերմանիան։

Բնական է, որ լավ պայմաններից և վերաբերմունքից դրդված չէ, որ հայտնի շախմատիստը հեռացել էր։ Այստեղ, սակայն հարց է ծագում․ Արոնյանը ոչ մի թթու խոսք չէր հնչեցրել այն իշխանությունների հասցեին։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Սպորտում քաղաքացիություն փոխել «խաղ ու պար» չէ։ Արոնյանը Հայաստանից հեռանալու որոշում կայացրեց երկրորդ անգամ, բայց միայն երկրորդ դեպքում հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ մատնանշելով մեղավորներին։Անկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստի որոշումը հարգելով և այն պրոֆեսիոնալ համարելով զերծ կմնանանք մեկնաբանություններից։

Արոնյանի և Ամոյանի որոշումները սակայն պետք է դառնան վառ օրինակ։ Վառ օրինակ, առաջին հերթին մարզիկների, սպորտի գերատեսչությունների ղեկավարների և մասնավորապես իշխանությունների համար։ Պահելով Ամոյանին մենք ունեցաք ոսկե աշխարհի առաջնությունում։ Պահելով Արոնյանին, հնարավոր է մենք ունենայինք ոսկե համաշխարհային օլիմպիադայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում