Saturday, 02 12 2023
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
18:45
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները
Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Մենք խաղում ենք մի դաշտում, որտեղ կանոններ չկան․ մեղավորը մենք ենք
Xiaomi-ն խելացի մահճակալ է ներկայացրել
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ագարակում 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա համագյուղացուն․ նա ձերբակալվել է. ՔԿ

Թողեք՝ Հայաստանը բարձրանա՛, մի՛ թռչկոտեք նրա վրա (տեսանյութ)

Հայկական համացանցում և արդեն նաև հեռուստաեթերում իր ճանապարհորդությունն է սկսել «Շարմ» ընկերության թողարկած «Հայաստանը դու ես» երգն իր տեսահոլովակով: Հենց միայն իրականացնողների անունն արդեն բավական է պատկերացնելու համար, թե ինչի հետ գործ ունենք: Գործ ունենք հերթական շոուի հետ, որն այս անգամ մատուցվում է՝ ի դեմս Հայաստանի: Հոլովակը դիտելուց և երգը լսելուց հետո առաջին բանը, որ կարող է գալ ունկնդրի մտքին, ոչ թե երգի որևէ տպավորիչ հատվածն է, այլ խորհրդային անցյալից հառնող մի կարգախոս` «այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Ստալինն է տվել»: Ստալինի մասին, իհարկե, խոսք չկա, բայց ուրախ կյանքը հոլովակում այնքան շատ է, որ խորհրդային անհատապաշտության տարիներին չէին էլ կարող երևակայել:

Ընդհանրապես, «Շարմ»-ին հերթական անգամ հաջողվել է պատկերել աներևակայելի մի Հայաստան, որը ոչ մի կապ չունի այն Հայաստանի հետ, որում մենք ապրում ենք: Հանուն արդարության՝ պետք է նկատել, որ երգի անվանումը, որպես կարգախոս, իսկապես ճիշտ է` Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես, Հայաստանը մենք ենք: Բայց ո՞ւր ենք մենք այդ հոլովակում: Ո՞ւր են այն մարդիկ, որոնք Հայաստանում պայքարում են իրավունքի և ազատության համար՝ քայքայելով իրենց նյարդերն ու առողջությունը, հայտնվելով բանտերում, ընկնելով ոստիկանության մահակների, իշխանության ահաբեկումների և հոգեբանական ճնշումների տակ, ուր են այն մարդիկ, ովքեր, Հայաստանում չկարողանալով իրենց և իրենց զավակների համար արժանապատիվ գոյություն ապահովել, ստիպված են լինում վեր կենալ ու հետևել «Ռուսաստանը դու ես», «Գերմանիան դու ես», «Բելգիան դու ես», «Թուրքիան դու ես», «Ամերիկան դու ես» կարգախոսին՝ մեկընդմիշտ հասկանալով, որ ինքը Հայաստան չէ, իր ընտանիքը Հայաստան չէ, որովհետև Հայաստանը ընտրություն կեղծող օլիգարխներն ու նրանց սափրագլուխներն են, Հայաստանը ընտրակեղծիք պատվիրող իշխանությունն ու նրանց՝ օրենքից վեր կանգնած զարմն է, Հայաստանը այդ բոլորին սպասարկող և «այսքան ուրախ» կյանքը ապահովող շոու-բիզնեսն է՝ իր դերասաններով, երգիչ-երգչուհիներով, ռեժիսորներով, որոնք թռչկոտում են «Շարմ»-ի հոլովակում չգիտես ինչի համար, չգիտես ում համար, երբ երկրում հազարավոր երեխաներ կարոտ են մանկական թռչկոտուն կյանքի, ուրախության:

Ովքեր են նրանք, որ թռչկոտում են Հայաստանի անունից: Հայաստանն այդ թռչկոտող շոումեննե՞րն են, թե՞ մարդիկ, որոնք տառապելով հեռանում են կամ տառապելով մնում՝ մի կերպ քարշ գալով հայրենի գետնի վրա: Մինչև երբ պետք է հայրենիքը նույնացվի շոուի հետ, մինչև երբ պետք է պետությանը վերաբերվեն «թռի-վռի մի ճպուռի» մակարդակով, մինչև երբ պետք է գույները շաղ տան մարդկանց աչքերին՝ չփորձելով տեսնել նրանց հոգիները, չփորձելով նայել, թե ինչ է կատարվում նրանց սրտում: Պարեք, երգեք, թռչկոտեք, ինչ ուզում եք՝ արեք, բայց միայն ձեր անունից, ձեզ համար: Հանգիստ թողեք Հայաստանը, բաց թողեք Հայաստանը, որ Հայաստանը բարձրանա, ոչ թե դուք թռչկոտեք Հայաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում