Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ Քայլ»-ը խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
«Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա»,–գրել է նա։