Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Աքցանը, փակ շրջանն ու Հայաստանի ելքը

Հայաստանն աքցանում է, և, որ այն մասին, որ աքցանը սեղմվելու է, մի շարք անգամներ առիթ եմ ունեցել ասելու դեռևս ԱՄՆ նախագահ Բայդենի պաշտոնամուտի շրջանում: ԱՄՆ նոր վարչակազմը մինչ պաշտոնամուտն արդեն իսկ մի շարք նշաններով ի ցույց էր դրել, որ գնալու է ՌԴ շուրջ օղակը սեղմելու ճանապարհով: Ներկայումս մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհը ծավալվեց մինչ համաշխարհային հիբրիդային պատերազմ և աշխարհակարգի վերափոխման ճակատագրական փուլ: Եվ այդ փուլի ազդեցությունն ենք զգում ու տեսնում նաև Կովկասում, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան կարգավորման հարցերում: Կովկասի հանդեպ ռազմավարական գերակայության ամերիկա-ռուսական պայքարը մտել է բավականին դինամիկ փուլ: Եզրափակիչ փուլ է այն, թե ոչ, դեռևս բարդ է ասել, գործոնները և խաղացողները շատ են, հետևաբար զարգացումները՝ անկանխատեսելի: Հայաստանի համար ներկայումս գլխավոր խնդիրը այդ փուլը հնարավորինս անկորուստ անցկացնելն է, ընդ որում թե մարդկային, թե տարածքային և քաղաքական իմաստով: Ընդ որում, գործ ունենք ոչ միայն պարզապես աքցանի տրամաբանության, այլ որոշակի իմաստով նաև փակ շղթայի հետ: Մասնավորապես, ԱՄՆ աշխուժությունը Ռուսաստանին է մղում աշխույժ հակազդեցության: Իսկ ՌԴ համար Կովկասում աշխույժ հակազդեցության միջոցը Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվածության մեխանիզմն է, նաև Իրանի ներգրավումով: Այստեղ հայկական շահերը հայտնվում են ոտնատակ գնալու «ավանդական» ռիսկի տակ:

Միևնույն ժամանակ, շրջանի փակ լինելու հանգամանքը նաև այն է, որ հայկական շահերը այդ տեղապտույտում ռիսկի տակ են նաև անկախ Արևմուտքի աշխուժությունից, պարզապես ռեգիոնալ «օրգանիզմի» ֆունկցիոնալ աշխատանքի բերումով, թեև մեծ հաշվով այստեղ իհարկե ընդհանուր դեր և ազդեցություն ունի աշխարհաքաղաքականության «հավերժական շարժիչը»՝ ազդեցության ու ռեսուրսների համար գլոբալ պայքարը, անկախ դրա ակտիվության կամ ինտենսիվության աստիճանից: Այդպիսով, Հայաստանը մշտապես գտնվում է չարյաց փոքրագույնի ընտրության խնդրի առաջ, ինչը սակայն միայն ձևակերպման մակարդակում է ընտրություն չարյաց փոքրագույնի միջև, որովհետև քաղաքական իրականության մակարդակում խոսքը պետականության և հազարավոր, տասնյակ և գուցե հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի մասին է: Ինչպես դուրս գալ այդ փակ շրջանից և փոխել պետականության ու հանրային գոյության ռեժիմը, հաղթահարելով «չարյաց փոքրագույնի» ընտրության դիլեման: Դա գործնականում հնարավոր չի լինելու անել, առանց Հայաստանի ներքին ճարտարապետությունը վերափոխելու:
Հայաստանի ներպետական, ներհասարակական, ներքաղաքական կառուցակարգերը թե զուտ ճարտարապետության, թե բովանդակության իմաստով բացարձակապես հեռու են այդ մասշտաբի խնդիրներ ոչ միայն լուծելու, այլ թերևս խորությամբ և ընդգրկուն ախտորոշմամբ ձևակերպելու կարողությունից: Ավելին, ներքին կառուցվածքը Հայաստանում այնպիսին է, որ հասարակական-քաղաքական ինստիտուտները գործնականում նպաստում են ոչ թե հանրային և քաղաքական ինստիտուցիոնալ կենսագործունեությանը, այլ հակառակը՝ զգայական մտածողության գեներացմանը:

Մի բան, որ պետք է լիներ թերևս արմատապես հակառակ տրամաբանությամբ՝ ինստիտուտները պետք է զսպեին զգայականությունը և այն մարգինալացեին՝ որպես հասարակական-քաղաքական երևույթ: Ներկայիս Հայաստանում դե ֆակտո մարգինալ վիճակում է ինստիտուցիոնալ, բովանդակային, համակարգային աշխատանքի ինստիտուտը: Դրա դիրքերը վերականգնելը կարող է լինել Հայաստանում խորքային վերականգմանն ուղղվածծ ջանքի առավելագույն համատեղման «գաղափարական» հենք: Գաղափարականը չակերտավոր այն իմաստով, որ դասական առումով խոսքն իհարկե գաղափարական հարթության մասին չէ: Միևնույն ժամանակ, Հայաստանում ինստիտուցիոնալ թերկայացածությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ աղավաղվածությունը գործնականում բացառում է դասական գաղափարաբանական գործընթացի արդյունավետ գոյությունը: Հետևաբար, առաջնային է դառնում այդ գոյության համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը, որը պետք է խորապես շահագրգռի գաղափարաբանական և ծրագրային-հայեցակարգային քաղաքականությամբ հետաքրքրված և շահառու սուբյեկտներին, եթե նրանք անկեղծ են ու նաև գիտակցում են Հայաստանում խնդիրների խորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում