«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն»,-նշել է նա։