Saturday, 02 12 2023
18:45
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները
Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Մենք խաղում ենք մի դաշտում, որտեղ կանոններ չկան․ մեղավորը մենք ենք
Xiaomi-ն խելացի մահճակալ է ներկայացրել
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ագարակում 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա համագյուղացուն․ նա ձերբակալվել է. ՔԿ
Գիտա-քարոզչական մրցակցության Բաքվի մարտահրավերը. ո՞վ եւ ինչպե՞ս է ընդունում այն

Մենք, բոլորս, համազգային քյանդրբազթյան և անգրագիտության արդյունքում թքած ունենք անվտանգության կանոնների վրա

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մենք, բոլորս, համազգային քյանդրբազթյան և անգրագիտության արդյունքում թքած ունենք անվտանգության կանոնների վրա:

Բոլոր տեսակի անվտանգության կաննոները ազգովի բռնաբարում ենք. երթևեկում ենք չամրակապված, մեր երեխաներին տեղափոխում ենք առանց հատուկ մանկական նստատեղի, մեքենաներին դնում ենք էժան արգելակման կոճղակներ, շինարարությունում ու հեծանիվ քշելուց չենք կրում սաղավարտ, պատերազմի ժամանակ հանում-գցում ենք զրահաբաճկոնները, դպրոցներում չենք սովորում երկրաշարժի ուսումնական էվակուացիային, համավարակի ժամանակ ծաղրում ենք դիմակները, հրավտանգ ու պայթյունավտանգ նյութերի պահեստներում չենք տեղադրում հրդեսաշիջման համակարգեր և այլն։

Այս ու այլ անվտանգության կաննոները բռնաբարելիս մենք միշտ հորինում ենք արդարացումներ. սկսած «ըլնող բանը կլինիից» և վերջացրած տարբեր հակագիտական պնդումներով։ Հաճախ չենք էլ քննարկում անվգանգության կանոնները, որ մի բան էլ խոսվի, թե ինչու չենք պահպանում դրանք։

Եվ այս քյանդրբազությունը արտահայտվում է նաև պետական քաղաքականությունում։ Ոչ ոստիկանությունն է ամրագոտիներին կամ մանկական նստատեղերին հետևում, ոչ կրթական համակարգն է անվտանգության կաննոներ կրթում, ոչ ԶՈւ հրամանատարությունն է հետևում զրահաբաճկոններ կրելուն, ոչ էլ տեսչական մարմիններն են հետևում հակահրդեհային, տախնիկական ու այլ անվտանգության կանոնների պահպանմանը։

Հաճախ վերահսկման պատասխանատուներն իրենք էլ չեն տիրապետում անվտանգության կանոններին ու դրանց կարևորությանը։ Ոստիկանները իրենք են երթևեկում չամրակապված, դպրոցների ղեկավարությունները անգամ չգիտեն, որ ամեն տարի պիտի ուսումնական էվակուացիայի սցենար խաղացնեն, իսկ տեսչական մարմինների ներսում խախտվում են այն կանոնները, որոնց հսկման համար այդ մարմինները պատասխանատու են և այլն։

Ու քանի դեռ այդ համազգային քյանդրբազությանը վերջ չի տրվում, քանի դեռ պետական քաղաքականությունը կոմպլեքս փոփոխություն չի կրել` մարդիկ մահանալու են ու շատ են մահանալու։

Հ.Գ. Իսկ եթե այս պայմաններում լուրջ երկրաշարժ եղավ (օրինակ` Գառնիի ճեղկվածքում)` սպասեք միչև 200 հազար զոհի (հետազոտության արդյունքում պարզված թիվ է)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում