Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Միջազգային հանրության առերեսումը Արցախի կյանքի իրավունքին

Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ և Ղարաբաղում ապրող հայերը պետք է գիտենան, որ իրենց ապագան կախված է Ադրբեջանի հանրության մեջ ինտեգրացիայից և նրանց իրավունքները կպաշտպանվեն այնպես, ինչպես Ադրբեջանում ապրող մյուս ժողովուրդներինը: Թե ինչպես է Ադրբեջանը «պաշտպանում» Արցախում ապրող հայերի իրավունքները, դժբախտաբար արձանագրվել է պատերազմական հանցագործությունների և առանձին ոճրագործությունների տեսքով, որ եղել են անցնող առնվազն տասնամյակի ընթացքում՝ առ այսօր: Այստեղ սակայն Ալիևը իր հայտարարություններում փորձում է «խաղարկել» թերևս մի այլ նուրբ խաղաքարտ, հող նախապատրաստելով այն «գաղափարի» համար, թե Արցախին կարգավիճակ տալը կարող է «նախադեպ ստեղծել Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների համար, ինչը կհանգեցնի շղթայական արձագանքի և կքանդի Ադրբեջանը որպես պետություն: Դե, իսկ Ադրբեջանը որպես պետություն քանդված տեսնելու ցանկություն հազիվ թե ունի որևէ մեկը՝ լինի Ռուսաստան, Արևմուտք, Իրան, Թուրքիա, թե կենտրոնասիական երկրներ:

Բանն այն է, որ Ադրբեջանի «քանդվելը» լրացուցիչ խնդիրներ է այդ խաղացողների և հարևան երկրների համար, քանի որ մեկ Ալիևի հետ խոսելու փոխարեն, նրանք ստիպված են լինելու հարաբերվել բազմաթիվ սուբյեկտների հետ, ընդ որում անկանխատեսելի, որովհետև որևէ կերպ երաշխավորված չէ այդ սուբյեկտների կայուն վարքը: Ավելին, անկանխատեսելի է նաև այն, թե խոշոր խաղացողների միջև ինչ պայքար է սկսելու այդ սուբյեկտներին վերահսկելու համար: Այդպիսով, դրա ցանկությունը ներկայումս չունի թերևս ոչ ոք և Ալիևը փորձում է «խաղ» կառուցել այդտեղ, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել «վարակիչ» և առաջ բերել այլ ժողովուրդների պահանջ, որի վրա էլ կարող են խաղալ տարբեր կենտրոններ՝ հարևան կամ ոչ հարևան: Բնականաբար, այստեղ ձևավորվում են մի շարք հակադիր շահեր, ու Ադրբեջանի նախագահը փորձում է այդ հանգամանքը դարձնել փաստարկ ԼՂ կարգավիճակի դեմ: Կարգավիճակի հարցում ներկայումս կա ընդհանուր առմամբ երկու մոտեցում: Ռուսաստանը խոսում է այդ հարցը հետաձգելու, դրան այսօր չանդրադառնալու մասին, նշելով, որ այդ հարցին անդրադառնալ արժե այն ժամանակ, երբ կլինի հարաբերությունների որոշակի կարգավորում, որոշակի ռեգիոնալ համակեցություն, կհանդարտվեն կրքերը:

Մոսկվայի մոտեցումը կարճաժամկետ առումով թվում է ռացիոնալ: Կարգավիճակի մասին խոսելը ավելորդ է դառնում, քանի որ հանդիպում է Բաքվի դիմադրությանը, իսկ Բաքուն այդ առումով այսօր ունի դիմադրության ռեսուրս՝ մի շարք հանգամանքների շնորհիվ: Ռուսաստանի դիրքորոշման խորքում սակայն այն է թերևս, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դիտարկում է իր ռազմավարության համատեքստում, այսինքն կարգավիճակ Ռուսաստանի իրավա-քաղաքական ազդեցության ներքո: Այսօր դա անիրագործելի թվացող մոտեցում է, այդ իսկ պատճառով Մոսկվան թերևս նախընտրում է առկախել հարցը և պահել ներկայիս ստատուս-քվոն խաղաղապահներով: Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, խոսում է կարգավիճակի մասին, իր ճակատագիրը որոշելու հարցում ԼՂ բնակչության իրավունքի մասին: Սակայն, ինչ է այդ ամենի դետալային պատկերացումը՝ պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այդ պատկերացումը Ադրբեջանի «տարածքային ամբողջության» շրջանակում է, այսինքն կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Դրանից հետո Արևմուտքը որևէկերպ ոչ միայն չի հերքել այդ խոսքը, այլ ողջունել է Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը, այդ կերպ հաստատելով դրանում արտահայտվածի ճշմարտացիությունը: Չի բացառվում անշուշտ, որ Արևմուտքի համար էլ այդ մոտեցումն է այսպես ասած կարճաժամկետ-միջնաժամկետ, ավելի շուտ որպես Ադրբեջանի, նաև ռեգիոնալ խոշոր խաղացողների հանդեպ ճնշման միջոց: Իսկ երկարաժամկետ առումով մոտեցումը կարող է լինել փոփոխական՝ ըստ իրավիճակի, ըստ Ադրբեջանի պահվածքի և քաղաքականության, Ռուսաստանի դիրքի և դերի, Թուրքիայի, Իրանի և այլն:

Բոլոր դեպքերում, ներկայումս չկա Արցախի կարգավիճակի հրատապ միջազգային հարցադրում և Ալիևը փորձում է բացառել այդպիսի հարցադրումները նաև երկարաժամկետ առումով, կարծես թե «ձևավորելով» նաև այդ շերտը՝ Ղարաբաղի կարգավիճակը կնշանակի վերջ Ադրբեջանին: Ալիևը համարում է, որ ոչ մի խոշոր խաղացող չունի այդպիսի հարցադրման մոտիվացիա: Երևանին ու Ստեփանակերտին հարկ է թերևս այդ հարցում լինել չափազանց ուշադիր՝ «պահը բաց չթողնելու» և Ադրբեջանին «առաջ չթողնելու» համար: Ադրբեջանում ապրող ժողովուրդները, ինչպես ցանկացած ժողովուրդ, ունեն ինքնորոշման իրավունք: Օգտվում են այդ իրավունքից, թե ոչ, դա այդ ժողովուրդների գործն է և Բաքվի հետ նրանց հարաբերության խնդիրը: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը հիմնավորապես տարբեր է Ադրբեջանի մնացյալ ժողովուրդների տեսական կամ գործնական իրավունքից: ԼՂ ինքնորոշման իրավունքը ունի իրավա-քաղաքական , պատմա-քաղաքական ամուր և համոզիչ հիմք: Լեռնային Ղարաբաղ միավորը գոյություն է ունեցել և «նվիրվել» է Ադրբեջանին այսպես ասած «փաստաթղթային» ձևով:

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղը հենց այդ հիմքը օգտագործելով էլ դրել է իր ինքնորոշման հարցը և Ադրբեջանից ինքնորոշվել այն երկրի օրենսդրությանը լիարժեք համապատասխանությամբ, որի կազմում էլ «նվիրվել» էր Ադրբեջանին, և որի կազմից հետո դուրս եկավ նաև Ադրբեջանը: Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երևակայություն, քմահաճույք կամ մեկնաբանություն չէ, այլ պատմա-քաղաքական փաստ, հետևաբար դրանով իսկ այն որևէ կերպ նույնական չէ Ադրբբեջանի մյուս ժողովուրդների իրավունքներին՝ դրանց հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ: Եվ, ի վերջո, Ադրբեջանի երեսնամյա ռազմա-քաղաքականությունը, այդ թվում նախագահ Ալիևի մակարդակով երկու տասնամյակից ավելի վարված հայատյացության, անհանդուրժողության, ատելության պաշտոնական քաղաքականությունը ակնառու են դարձրել միջազգային հանրության համար, որ Արցախի ժողովրդի կարգավիճակն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր է դարձել կյանքի իրավունքի իրացման, իսկ ինքնորոշման իրավունքի մերժումը հավասարազոր է արցախահայության կյանքի իրավունքի մերժման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում