Tuesday, 27 09 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկներն անցած շաբաթ Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 2 593 խախտում
Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր
Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
00:30
Կուբայում միասեռ ամուսնությունների օրինականացման հանրաքվե է անցկացվել
Նազարբաևի զարմիկին դատապարտել են 6 տարվա ազատազրկման
00:00
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել անաչառ ստուգում անցկացնել
Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որը պահանջում է համատեղ որոշման կայացում. Լևոն Տեր-Պետրոսյան
ՍԵՊՏԵՄԲԵՐ 26-ին Հայաստանում ծնունդների թիվը 258
Քոչարյանը Հայաստանի սուվերենության հաշվին լեշակեր անգղի նման սպասում է, թե երբ է գետնին դիակ հայտնվելու, որ հոշոտի
Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը
Եթե ուզում ենք Ադրբեջանը պատժվի, Հայաստանը պետք է ICC-ի անդամ դառնա
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Քննարկվել են առողջապահական համակարգի ընթացիկ բարեփոխումները
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ»
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է
Տեր-Պետրոսյանը Կաթողիկոսին, Քոչարյանին, Սարգսյանին ու Արցախի նախկին նախագահներին առաջարկել է ձեռք մեկնել Փաշինյանին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
ՀԱՊԿ-ում գտնվելը հակոտնյա է Հայաստանի գոյությանը
Ողջունում եմ ՀՀ վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ. Մակրոն
Ադրբեջանի քարտեզը նկարած է, պետք է վերադարձնի ԽՍՀՄ-ի նվիրած հայկական տարածքները
«Այս միջավայրը պետք է օգտագործել անվտանգային մեխանիզմները դիվերսիֆիկացնելու համար». Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի
Օրվա միտքը. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂԵՑ ԱՆՊԱՇՏՊԱՆ
ՀԱՊԿ-ն ողջունում է Բիշքեկի և Դուշանբեի միջև հակամարտության կարգավորումը
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին

Գարեգին Երկրորդը կմեկնի՞ Ղազախստան. կրոնի և քաղաքականության «առերեսումը»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրոորդը օրերս ֆեյսբուքյան էջում գրառում էր արել արտաքին և ներքին խաղաղության կապի մասին, նշելով, որ հասնելով ներքին հարաբերություններում խաղաղության ու հանդուրժողության, կհասնենք արտաքին խաղաղության: Այդ գրառումը հաջորդել էր Արցախում լարվածության աճին: Տեսական իմաստով Վեհափառի մատնանշած բանաձեւը իհարկե անթերի է, սակայն գործնականում առումով անկասկած նա ինքն էլ պատկերացնում է հարցերի և գործընթացների լրջությունը արտաքին դաշտում, և նաև դրանց ազդեցությունը ներքին իրողությունների վրա: Համենայն դեպս, թերեւս պետք է պատկերացնի, որոշակի իմաստով լինելով նաև դրանց մասնակից: Մասնավորապես, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրինակ թե պատերազմից առաջ, թե դրանից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել հոգեւոր առաջնորդների եռակողմ ձևաչափում՝ Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ:

Ընդ որում, մշտապես եղել է հարցը, թե ի՞նչ խնդիր են լուծել այդ ձևաչափի հանդիպումները, ո՞րն է եղել դրանց արդյունքը: Ահա այդ առումով, եթե խնդիրների գնահատումը բերում ենք շատ ավելի առարկայական դաշտ, թերևս ուշադրության է արժանի սպասվող մի իրադարձություն: Սեպտեմբերի 13-14-ին Ղազախստանում տեղի է ունենալու աշխարհի հոգևոր առաջնորդների համագումար: Արդեն հայտնի է, որ մասնակցության հրավերն ընդունել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Ստացե՞լ է արդյոք մասնակցության հրավեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եվ արդյո՞ք Ղազախստանում կարող է լինել հանդիպում Վատիկանի առաջնորդի հետ: Խոսել այդպիսի հանդիպման կարեւորության, համաշխարհային ոչ միայն հոգեւոր, այլ նաև քաղաքական հարաբերություններում և գործընթացներում Վատիկանի առանցքային դերակատարության մասին, թերեւս ավելորդ է: Ըստ այդմ ավելորդ է խոսել, թե Հռոմի Պապի հետ հանդիպման հնարավորությունը ինչպիսի պատեհություն կարող է լինել Հայաստանին եւ հայությանը հուզող հարցեր քննարկելու համար: Դրան զուգահեռ, մյուս հարցը այն է նաև, թե արդյո՞ք Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը կփորձի օգտագործել առիթն ու Ղազախստանում նախաձեռնել Հայաստանի, Ռոււսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ նոր հանդիպում: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում, որը 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած առաջին և առայժմ միակ հանդիպումն է: Իսկ պատերազմից առաջ վերջին անգամ հոգեւոր երեք առաջնորդները հանդիպել էին 2017 թվականին: Իհարկե պատերազմից հետո գործ ունենք արմատապես նոր իրավիճակի հետ, որն իր հետ բերել է նաեւ նոր եւ սուր խնդիրներ, մասնավորապես հայկական կրոնական ժառանգության պահպանման հետ կապված՝ Ադրբբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Այստեղ սակայն թերեւս պետք չէ մեծ ակնկալիք ունենալ կրոնական առաջնորդների մակարդակի հանդիպումներից, քանի որ անկասկած է հարցի քաղաքական լինելը: Ադբեջանը ընդհանրապես բոլոր հարցերն է բերել քաղաքական դաշտ: Միեւնույն ժամանակ, թերեւս մոլորություն է պատկերացումը, թե համաշխարհային գործընթացներում կրոնա-մշակութային և քաղաքական հարցերը ունեն հստակ բաժանումներ և խորքային տարանջատվածություն: Ի դեպ, այդ առումով ուշադրության արժաննի դետալ է և այն, որ համաշխարհային փոթորկոտ իրավիճակում անցկացվելիք աշխարհի հոգևոր առաջնորդների հավաքը տեղի կունենա Ղազախստան, որը ներկայիս իրողություններում աշխարհաքաղաքականության հանգուցային կետերից մեկն է մի շարք խոշոր խաղացողների միջև: Այդպիսով, անկասկած է, որ հոգևոր և քաղաքական դաշտերը ունեն մեծ շաղկապվածություն եւ աշխատանք են պահանջում բոլոր ուղղություններում: Այստեղ է ահա, որ իրադրությունն իհարկե վերստին «դառնում» է Հայաստանի ներքին դաշտին, մասնավորապես այն, թե ինչպիսի աշխատանքային հաղորդակցություն կա Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակող և իրագործող կառույցների և Հայ Առաքելական եկեղեցու միջև: Առերեւույթ պատկերը թույլ է տալիս խոսել գործնականում հաղորդակցության բացակայության մասին: Եվ այստեղ պատասխանատվությունը երկու կողմում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում