«Կապիկի ծաղիկ անվանումը վիրավորում է սևամորթներին և ԼԳԲՏ ներկայացուցիչներին»,- այսպիսի եզրակացության է հանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Կապիկի ծաղիկ վարակի տեսակները կսկսեն տարբերակել նոր ձևով՝ անունները փոխարինելով հռոմեական թվերով: Կենտրոնական Աֆրիկայի տեսակը կանվանվի (I), իսկ Արևմտյան Աֆրիկայի տեսակը՝ (II)։
Այսուհետ, կապիկի ծաղիկի տեսակները հանրության կողմից կդադարեն ասոցացվել Աֆրիկայի այն շրջանների հետ, որոնց անունով էլ դրանք անվանվել էին։
Ավելի վաղ, ավելի քան 30 գիտնականներ բժիշկներին կոչ էին արել վերանվանել վիրուսը և բուն հիվանդությունը, ինչը կօգնի խուսափել խտրականությունից։