Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Գեղարքունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողը քննարկել են համագործակցության հեռանկարները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ Հանդիմանը մասնակցեցին նաեւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։

Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ «Մեր ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում եւ բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։ Այդ ուղղություններում ներդրվող ծրագրերը նպաստելու են հիդրոօդերեւութաբանական ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, ջրային ավազանների եւ էկոհամակարգերի, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բարելավմանը, աղետի ռիսկերի կառավարմանը եւ Սեւանա լճից իրականացվող ջրառի նվազեցմանը։ Կարող ենք օժանդակել նաեւ համայնքային տնկարանների ստեղծման կամ ընդլայնման ծրագրերին։ Մեզ համար չափազանց կարեւոր է սելավային վտանգի քարտեզագրումը Գեղարքունիքում, քանի որ ձեր մարզն այս ուղղությամբ չափազանց ռիսկային է։ Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների, Գեղարքունիքի մարզի ջրօգտագործող ընկերության եւ մեր ծրագրի մշտական, ամենօրյա համագործակցությունը»,-ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողը։

Մարզպետ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ թեեւ ծրագրի բոլոր ուղղությունները չափազանց կարեւոր են մարզի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերը կառավարելու տեսանկյունից, սակայն առաջնահերթ համարեց ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությունը, որտեղ ավելի հրատապ խնդիրների կարգավորման անհրաժեշտություն կա։ «Մենք միատեղ համալիր ուսումնասիրություն կանցկացնենք Ճամբարակ համայնքի Գետիկի ջրամբարում, որտեղ աղետի ռիսկերի կառավարման եւ նվազեցման խնդիր կա, կուսումնասիրենք եւ կյանքի կկոչենք մյուս առաջնահերթ անելիքները։ Բայց, նկատի ունենալով Մարտունի համայնքի ղեկավարի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի առաջարկությունները, նպատակահարմար ենք գտնում կանգ առնել Մարտունի համայնքի Ծովինար եւ Աստղաձոր գյուղերի ոռոգման ցանցերի արդիականացման ծրագրի իրականացման վրա։ Այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մի քանի տասնյակ հեկտարներով կավելացնենք ոռոգվող հողատեսքերը, մյուս կողմից էլ նվազագույնի կհասցնենք ջրի կորուստները։ Բացի այդ, տնտեսություններն արդեն այդ տարածքներում կկարողանան հիմնել պտղատու այգիներ, մշակել եկամտաբեր ու օգտակար այլ մշակաբույսեր»,-նշեց մարզպետը։

Արմեն Չիլինգարյանը նաեւ որպես ծրագրի բաղադրիչ մաս ներկայացրեց պոմպակայանների արդիականացումը՝ դրանք արեւային ֆոտովոլտային կայաններով վերազինելու եւ գործարկելու հեռանկարով։ Գաղափարին հավանություն տվեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Տարվա մեջ ոռոգման շրջանը մեզ մոտ տեւում է մոտ երկուսուկես ամիս, մնացած ամիսներին արեւային ֆոտովոլտային կայաններում արտադրված էներգիան կարող է տնտեսվել եւ օգտագործվել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ուղղությամբ: Կարեւորն այն է, որ մեր պոմպակայանները արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար ունեն բավարար հզորություն ունեցող տարածքներ, իսկ մյուս կողմից էլ մեր մարզում արեւոտ օրերի տեւական ժամանակաշրջանը չափազանց նպաստավոր է էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա չափազանց մեծ արդյունքներ ապահովող ծրագիր կարող է դառնալ: Հարկավոր է արագ ու հետեւողական քայլերով կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կհամաձայնեցվեն մեր փոխհամագործակցության օրակարգում »,-ասաց մարզպետը։

Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մարտունու համայնքապետարանի եւ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության կողմից տրամադրված տվյալների հիման վրա ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» գրասենյակի ներկայացուցիչները մասնագիտական ուսումնասիրություններ կկատարեն ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ, այնուհետ, համապատասխան ընթացակարգերից հետո, կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում