Նյու Ջերսիի 24-ամյա բնակիչ Հադի Մաթարը Նյու Յորքում ելույթից առաջ դանակով հարձակվել է հնդկական ծագումով բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա և դանակի 10-15 հարված հասցրել նրան։
Արդեն 30 տարի է, ինչ բրիտանացի գրողն ապրում է մահվան վախի ներքո։ 1989 թվականին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնին նրա դեմ ֆեթվա (կրոնական արգելք) արձակեց։ Պատճառը նրա գրած «Սատանայական հատվածներ» վեպն էր, որն առաջացրել էր բազմաթիվ մուսուլմանների զայրույթը, ովքեր գրքում վիրավորանք էին տեսել Մուհամեդ մարգարեի հասցեին։
Ռուշդին ներկայումս միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Նա չի կարողանում խոսել, լյարդը վնասված է և, ամենայն հավանականությամբ, կկորցնի աչքը։