Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հին մեխանիզմի նոր շարժումը. ինչ է ստանալու Հայաստանը՝ ծխից բացի

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը հարող շրջանակները ազդարարել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոր շարժման մասին, որն ըստ նրանց պետք է մեկնարկի անկախության հռչակագրի տարեդարձի օրը՝ օգոստոսի 23-ին, և հաջողությամբ ավարտված լինի անկախության տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին: Իհարկե ազդարարվածը դեռևս հնարավոր չէ դիտարկել իբրև խորհրդարանական ընդդիմության պաշտոնական ազդ,, բայց առնչությունը՝ հայտարարության հեղինակների և խորհրդարանական ընդդիմության, չափազանց ակնառու է: Իսկ ազդարարված պայքարի կամ շարժման նպատակադրման հերքում՝ չի եղել:

Թվում է, որ կայացվել է բավակկանին տարօրինակ որոշում, նկատի ունենալով այն, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն քաղաքական շրջանակը ավարտեց անհաջող և ապարդյուն հրապարակային պայքարի մի քանի ամիս տևած ցիկլը, չհասնելով դրա ընթացքում շարադրված քաղաքական նպատակին՝ իշխանափոխությանը, չվայելելով դրա համար անհրաժեշտ հանրային աջակցություն: Ավելին, դրանից հետո բավականին նկատելի դարձան ներընդդիմադիր խմորումները: Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչ հեռանկար կարող է ունենալ կարճ ժամանակ անց ազդարարվող նոր պայքարը կամ շարժումը, նոր ցիկլը: Անկասկած է, որ նոր փորձի «խթանիչը» Բերձորի և Աղավնոյի պատմությունն է, չնայած, այն գործնականում թղթի վրա արտացոլված է արդեն երկու տարի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր: Սակայն հասկանալի է նաև վաղուց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայաստանյան խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի համար ըստ էության ներքաղաքական գործիք է, այլ ոչ թե քաղաքական նպատակների ուղղություն՝ ինչ որ բան փոխելու կամ հաղթահարելու առումով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական իրողությունները, քաղաքական իրավիճակի խորքային տրամաբանությունը, հասարակական ընկալումների և պատկերացումների կառուցվածքը, միով բանիվ՝ Հայաստանի ներքաղաքական ճարտարապետությունը, կամա, թե ակամա մոտենում ենք մտքի, որն առաջին հայացքից կարող է թվալ հակասական և տարօրինակ, գործնականում սակայն արդեն տևական ժամանակ այն Հայաստանում միակ «կենսունակ» քաղաքական մեխանիզմն է: Խոսքը «նախկին-ներկա» տրամաբանությամբ ներքաղաքական դիմակայությունն է, որը փաստացի Հայաստանում քաղաքական «էներգիա» արտադրող միակ գեներատորն է: Լավ է դա, թե վատ, սա այլ խոսակցության նյութ է: Հազիվ թե իհարկե հնարավոր լինի դա գնահատել լավ:

Մյուս կողմից սակայն, ինչ որ կերպ պետք է լուծվի քաղաքական «էներգիայի» արտադրության հարցը, թեկուզ «հին», ժամկետը սպառած և այրվող յուղի սև ծուխ արձակող գեներատորով: Իսկ քաղաքական «էներգիայի» հարցը Հայաստանում կարծես թե սրվում է ռեգիոնալ այնպիսի զարգացումների բերումով, որոնք ծավալվելով հայ-ադրբեջանական տիրույթում, տարածվում են շատ ավելի լայն՝ և ռեգիոնի սահմաններից առավել լայն ու ընդգրկուն աշխարհաքաղաքական տրամաբանությամբ: Այստեղ ահա, ընթացիկ իրադրությանն ու դրան արձագանքելու առկա մեխանիզմների խնդրից զատ, հերթական անգամ կենսականորեն սրվում է Հայաստանում քաղաքական «էներգիայի» գեներացման և այդ կերպ Հայաստանի քաղաքական ճկունությունը և դիմադրունակությունը բարձրացնող արդիական մեխանիզմի ձևավորման հրամայականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում