Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԱՄՆ հետախուզության առաջնահերթության փոփոխությունն ու Կովկասը. հայկական «կենտրոնակայան»

Associated Press-ը հղում անելով իր աղբյուրներին նշել է, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական Հետախուզական Վարչությունն իր աշխատանքային գլխավոր ուղղությունն ահաբեկության դեմ պայքարից տեղափոխում է դեպի Չինաստան: Հեղինակավոր գործակալությունը, որին հղում է անում նաև Ամերիկայի Ձայնը, հայտնում է, որ ԿՀՎ գլխավոր ուղղության փոփոխության մասին փակ հանդիպմանը հետախուզության աշխատանքային բաժինների աշխատակիցներին հայտնել է ԿՀՎ փոխտնօրեն Դեվիդ Կոենը: Նշվում է նաև, որ ԿՀՎ-ն սկսել է Չինաստանի ուղղությամբ աշխատանքային հաստիքների ավելացում, չինարենի իմացության աշխատակիցների համալրում: Ընդ որում, տեղեկության մեջ ասվում է, որ դա նշանակելու է նաև ֆինանսական միջոցների վերաբաշխում՝ ահաբեկության դեմ պայքարից, դեպի պայքար Չինաստանի դեմ: Թե հատկապես ինչ է նշանակելու պայքարը, ինչպես է արտահայտվելու և ինչքան փող է արժենալու, այդ ամենը հասկանալիորեն փակ տեղեկատվություն է և ենթակա չէ հանրայնացման:

Associated Press-ի տարածած տեղեկությունն ուշագրավ է նաև մեր դիտանկյունից, նկատի ունենալով այն, որ առաջնահերթության, գլխավոր ուղղության վերանայման գործընթացի շեմին տեղի ունեցավ ԿՀՎ ղեկավարի ռեգիոնալ այցը Կովկաս: Իհարկե թերևս չափազանցություն կլինի ասել, թե այցը պայմանավորված էր հենց այդ նպատակով, սակայն նաև գործնականում վեր է կասկածից, որ Կովկասը այդ իմաստով լինելու է նաև նշանակալի գոտիներից մեկը, մի շարք պատճառներով, և ըստ այդմ վեր է կասկածից, որ ռեգիոնալ այցի ընթացքում ԱՄՆ հետախուզական ծառայության տնօրենը դիտարկել է նաև Չինաստանի հանդեպ առաջնահերթության հարցում Կովկասի դերի և հնարավորությունների շրջանակը: Իսկ այն, որ ռեգիոնն այդ իմաստով ունի նշանակություն, վկայում է մեկ այլ հանգամանք, առաջին հայացքից զուտ «ճարտարապետական»: Խոսքն այն մասին է, որ Չինաստանը Կովկասում կառուցեց Եվրասիական ռեգիոնում իր չափերով և մեծությամբ երկրորդ դեսպանատունը՝ Ռուսաստանում Չինաստանի դեսպանատնից հետո: Ի դեպ, այդ դեսպանատունը կառուցվել է Երևանում: Ինչպես առիթ եմ ունեցել նշելու բազմիցս, Չինաստանի մեծությամբ այդ դեսպանատունը անկասկած լոկ մեծամոլության վկայություն չէ և այդ իմաստով չինացիները թերևս չունեն այդ բարդույթը:

Խնդիրն այն է, որ Եվրասիական ռեգիոնում մեծությամբ երկրորդ դեսպանատունը Չինաստանը կառուցում է անկասկած  ֆունկցիոնալ դիտարկումների և հաշվարկների հիմքով, ինչը նշանակում է, որ Պեկինի համար Կովկասը առնվազն ռազմավարական առաջնահերթությունների որոշակի ՀԱԲ է, որի կենտրոնակայանը ընտրված է Հայաստանը: Ինչու հենց Հայաստանը, առանձին դիտարկման առարկա է, սակայն աներկբա է, որ այստեղ լոկ Հայաստանի նշանակության կամ դերի հարց չէ, այլ ռեգիոնալ ընդգրկման: Միով բանիվ, անկասկած է, որ Կովկասը անխուսափելիորեն նոր «իմաստ» է ստանալու ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայության նոր առաջնահերթության, նոր գլխավոր ուղղության համատեքստում: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ տարիներ առաջ նաև ԱՄՆ-ն կառուցեց Հայաստանում ֆունկցիոնալ առումով բավականին մեծ մասշտաբի դեսպանության շենք, որը աննախադեպ է ռեգիոնում և ԱՄՆ ամենամեծ դեսպանատների շարքում է: Այդ հանգամանքը սակայն Հայաստանի համար անշուշտ ոգևորության կամ «մտահոգության» հանգամանք չէ, այլ պարզապես զգոնության և ուշադրության, քանի որ մեծ հաշվով Երևանը ուժային այդ կենտրոնների մոտ դիտարկվել է իբրև խոշոր խաղի ռեգիոնալ կառավարման ֆունկցիոնալ «կենտրոնակայան»: Իսկ այստեղ կան թե հնարավորություններ, թե ռիսկեր, որոնց հարաբերակցությունը կախված է զգոն և հետևողական աշխատանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում